вторник, 1 ноября 2011 г.

Առողջ հատվածը ՀԱԿ-ում այնքան մեծ է, որ նույնիսկ դժգոհողները կհաշտվեն հերթական ընտրությունների մտքի հետ. ՍԴՀԿ

317581261126914Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլոր մյուս քաղաքական գործիչների համեմատությամբ, մի մեծագույն առավելություն ունի. նա միշտ աշխատում է ազնիվ լինել հասարակության հետ և ասել այն, ինչ կարող է տեղի ունենալ, այդ թվում` հերթական ընտրությունների թեմայով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Կարծում եմ` դա պետք է շատ առողջ ընկալել և գնահատել նրա անկեղծությունը: Իհարկե, բոլորը չէ, որ միանշանակ են ընդունում Տեր-Պետրոսյանի քայլերը` երբեմն ակնկալելով ավելի ծայրահեղ արարքներ, և չեմ բացառում, որ ՀԱԿ-ի ներսում հերթական ընտրությունների առումով դժգոհություններ լինեն: Բայց առողջ հատվածը ՀԱԿ-ում այնքան մեծ է, որ նույնիսկ դժգոհողները կհաշտվեն հերթական ընտրությունների մտքի հետ:

Մեր թիմում նպատակներն այնքան հստակ են, որ նունիսկ փոքրիկ տարըմբռնումն ընդամենը օրերի խնդիր է, և ոչ` պառակտման ալիք: Մեր թիմը կայուն է, վճռական, միասնական, և այդ միասնականությամբ մենք գնալու ենք կամ արտահերթ կամ վատագույն դեպքում` հերթական ընտրությունների: Մենք կարողանալու ենք վերջիվերջո հաղթանակի հասնել, դրանում չեմ կասկածում»,- նկատեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՍԴՀԿ ատենապետը նաև հիշեցրեց` ՀԱԿ-ը երբեք չի հայտարարել, որ չի մասնակցելու որևէ համապետական ընտրության: «Մեր նպատակներն իհարկե չեն փոխվում, Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային է մնում և դրան հասնելու համար պետք է անել ամեն բան, բայց երբեք ոչինչ չբացառել: Եթե չհաջողենք արտահերթ ընտրություններին, դա պետք է իրականացնենք հերթական ընտրությունների միջոցով: Իսկ հերթական ընտրությունները մի նոր բողոքի ալիք են բարձրացնելու, որը հեղեղի նման գալու է, տանի այս իշխանություններին»,- ամփոփեց Լյուդմիլա Սարգսյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.