среда, 21 декабря 2011 г.

Սամվել Նիկոյանին փոխհատուցե՞լ են

132447350344ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահի պաշտոնը տվել են որպես փոխհատուցում: «Ամեն ինչ ունի իր գինը: Չէ, որ մենք թեւակոխել ենք կապիտալիզմ: Իսկ կապիտալիզմը ենթադրում է շուկայական հարաբերություններ, ազատ առեւտուր: Ու հիմա Նիկոյանին այդ շուկայական հարաբերությունների համատեքստում վճարել են», ասաց Եղիազարյանը:
Իսկ թե որն է այդ պաշտոնի գինը, ՍԴՀԿ անդամը նշեց. «Մարտի 1-ի տասը զոհերի եւ շուրջ 182 վիրավորների դիմաց տրվեց այդ պաշտոնը: Գլխավորելով մարտի 1-ի ԱԺ այդ հանձնաժողովը, նա ամեն ինչ արեց, որ ոչինչ չբացահայտվի` ոչ մարտի 1-ին կրակելու հրաման տվողները, ոչ մարդասպանները»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե Նիկոյանը գլխավոր դատախազը չէր, ոչ էլ հետաքննություն կատարելու ֆունկցիա ուներ` մարտի 1-ը բացահայտելու համար: Եղիազարյանի խոսքերով. «Այդ ամեն Գալուստ Սահակյանն ասել է` ասելու համար»: Ըստ նրա` հանձնաժողովը թեեւ ուսումնասիրեց փաստերը, սակայն արեց այնպես, որ մարդասպանները մնան անձեռնմխելի: Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ նաեւ Սամվել Նիկոյանի կենսագրության մի հատվածին. ԱԺ-ում նրան ներկայացնում էին որպես անկախական, մինչդեռ 1989թ. նա ավարտել է Մարքսիզմ-լենինիզմի համալսարանը:
«Ինչպես է անկախական եղել, եթե միեւնույն ժամանակ ուսանել է մարքիսզմ-լենինիզմ: Ինչ է` անկախականները դեսանտ էին իջեցրել մարքսիզմ-լենինիզմի համալսարան: Այ դրան կհավատամ», հեգնեց նա:

http://lragir.am/armsrc/country-lrahos58051.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.