«Եթե արդար և թափանցիկ ընտրություններ լինեն և ԲՀԿ-ն ինքնուրույն շատ ձայներ հավաքի, ապա ՀԱԿ-ը միայն կողջունի դա, քանի որ մեր նպատակը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով «168 ժամ»-ին տված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հարցազրույցը, թե «ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա՝ ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի»։
Հարցազրույցում Հրանտ Բագրատյանը նաև կարծիք էր հայտնել, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ՝ արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու:
Մեկնաբանելով այս հայտարարությունը Լյուդմիլա Սարգսյանն ասաց.« Եթե կանխատեսում ենք, որ ընտրությունները կեղծվելու են, ապա այդ համատեքստում, եթե ԲՀԿ-ն առանձին ցուցակով գնա ընտրություններին, ապա դաժան պայքար է գնալու և նա ամեն ինչ անելու է իր ձայները պահելու համար, սակայն համակարգը ինչպես ՀԱԿ-ի դեմ է աշխատում, այնպես էլ ԲՀԿ-ի դեմ է աշխատելու, ահա ինչու ընտրություններից հետո ԲՀԿ-ին այլ բան չի մնալու, քան գալ Ազատության հրապարակ և պայքարել կեղծ ընտրությունների դեմ:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.