«Մինչեւ մայիս աշխարհի քարտեզը կվերաձեւվի, եւ կառաջանա նոր պետություն՝ Քրդստան: 40 միլիոն քրդերը կունենան իրենց հայրենիքը՝ Քիրքուկ մայրաքաղաքով: Ու եթե մինչ այժմ արեւմտյան պետություններին թուրքական էքսպանսիայից պահում էին Պարսկաստանը, Իրաքը, հիմա դա կանի նորաստեղծ Քրդստանը: Այս ծրագրի մի մասը նախապատրաստում են Հայաստանում: Արաքսի հարավային հատվածում Թուրքիան եւ Ադրբեջանը Պարսկաստանից կպոկեն Ատրպատականը: Այսօր սրան խոչընդոտում է միայն ՌԴ-ի ներկայությունը Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ այդմ, նրա կարծիքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը հայաստանյան առաջիկա ընտրական գործընթացներում լինելու է «Արաքսի հայկական ափից Իվան Իվանովի ոտքը կտրելը՝ 50 տարվա պայմանագրով, եւ Արցախի հողերը թուրքերին հանձնելը»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.