понедельник, 13 февраля 2012 г.

Գուրգեն Եղիազարյան. Ընտրությունները խախտվել էին առավոտյան 7-ին

Gurgen Egiazaryan (9)«Այս ընտրություններում իշխանությունները ունեին երկու հզոր օգնականներ. մեկը սաստիկ ցուրտն էր` ընտրատեղամասերի ուղղակի կիսակապտած անդամներն էին, երկրորդը ՝ քաղցած, սովահար եղած, էդ քաղցից անտարբեր դարձած հրազդանցիները, որ կուլ գնացին 5000 դրամով: Այս գործոներն էին, որ օգնեցին գործող քաղաքապետին»,- Panorama.am-ի հետ զրույցում խոսելով Հրազդանում կայացած տեղական ընտրությունների մասին` ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, ով նախօրեին կայացած քվեարկության ժամանակ տեղամասերից մեկում քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձն էր:
«Եթե հետևենք ընտրական տեխնոլոգիաներին, ապա շատ բան այստեղ կարող ենք պարզել: Նախ և առաջ ընտրությունները խախտվել են առավոտյան ժամը 7-ին, ինչը խայտառակ խախտում էր. ընտրատեղամասում -5-6 աստիճան էր, դրսում՝ -20 աստիճան, հավաքարարը մաքրել էր դահլիճի հատակը, հատակը ջրից սառել էր, և դիտորդները, հանձնաժողովականները մտան այդ խուցը: Ցուրտն ազդում էր մարդկանց վրա: Անգամ դա էր հաշվարկված, ընտրատեղամասերում նստել չէր լինում»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը` վստահեցնելով, որ հրազդանյան ընտրությունների արդյունքները պայմանավորված են նաև «տեղամասերում ցուրտ լինելու հանգամանքով»:

«Որպեսզի ես կարողանամ բնականոն աշխատել, առնվազն պետք է ոտքերս ու ձեռքերս ազատ շարժել, անընդհատ չսառչի»,- նշեց նա` չհստակեցնելով` տեղամասում աշխատող մյուս դիտորդներն ու հանձնաժողովականներն էլ էին նույն պայմաններում աշխատում, թե նրանց համար այլ պայմաններ էին ստեղծված:
Ինչ վերաբերում է գործող քաղաքապետի մյուս «օգնականին», Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Երբ տեսնում ես կյանքի հատակում նետված մարդկանց, նրանց շողոքորթ հայացքները դեպի տերը, որոնք ծրարը ձեռքներին դուրս են գալիս քվեարկելու խուցից և ծամածռվելով էնտեղ նստած տերերին ցանկանում են ասել, որ` գիտես ես քվեարկել եմ, և իմ ձայնը տվել եմ իմ տիրոջը, քանի որ ստացել եմ 5000 դրամը:
Նման զգացմունք ես ունեցել եմ մեկ ել Տիգրան Կարապետյանի «Շոգեքարշ» հաղորդումը դիտելիս, երբ մարդիկ ծամածռվում էին, ինչ որ մի փոքր չնչին բանի համար: Իմ խոր հիասթափությունը տարիքավոր մարդկանց ծամածռվելուց էր: Այստեղ ցնցոտիավոր, փալաս-փուլուսները վրանները կապած կանայք, էժանագին փարֆյումից, օծանելիքի բուրմունքից բթացած կանայք և աղջիկներ գալիս էին ընտրության»,- նկարագրեց նա:
Հարցին, որ բոլոր դեպքերում Սասուն Միքայելյանը պարտություն կրեց 1600 ձայնի տարբերությամբ, այն դեպքում, երբ ընտրողների մասնակցությունը կազմել էր 60 տոկոս, արդյոք ՀԱԿ-ը իր համակիրներին տեղամաս բերելու հարցում չի՞ թերացել, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց.
«Միգուցե թերացել ենք, միգուցե եղել են նաև դավաճաններ, բայց մենք մաքսիմալ արել ենք ամեն ինչ: 99 տոկոսով թերացոււմներ չեն եղել: Ուղղակի, երբ մարդ սոված է, տրամաբանությունը չի աշխատում: Հրազդանում մենք ունենք սոված հասարակություն»:
Այն դիտարկմանը, որ քվեարկության ավարտից հետո ՀԱԿ համակիրները սոցիալական ցանցերում վիրավորական բնութագրեր էին տալիս հրազդանցի ընտրողներին, հատկապես գործող քաղաքապետին ընտրած քաղաքացիներին, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց.
«Դե դա վիրավորանք է այն դեպքում, երբ այդ վիրավորվածն ընկալում է, որ իրեն վիրավորել են: Այդ հրազդանցին զրկվել է տրամաբանությունից, նա ոչ էլ վիրավորվում է, վիրավորվելու հնարավորություն էլ չունի»:
Միաժամանակ նա նշեց, որ դրանք անձնական կարծիքներ են և ինքն էլ իր տեսակետն ունի. «Ես նրանց համարում եմ հոգեպես շատ ընկճված մարդիկ: Մենք ուղղակի սովոր չենք և ծանոթ չենք սոված, լքված մարդու հոգեբանությանը: Այնպես որ նրանք պոռնիկ չեն, դա այլ կատեգորիա է, ցավում եմ, որ նման հայեր էլ կան»:

http://www.panorama.am/am/politics/2012/02/13/gurgen-yeghiazaryan/

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.