ՍԴՀԿ մամլո դիվանը փոխանցում է, որ այս տարվա հունվարի 9-ին տեղի ունեցած ՍԴՀԿ 7-րդ համագումարում քննարկվել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության վարչության վարքագիծը, եւ հունվարի 15-ին կայացած ՍԴՀԿ կենտրոնական վարչության նիստում այդ վարչությունը լուծարվել էր: Միության լիազոր ատենապետ էր նշանակվել ՍԴՀԿ ԿՎ անդամ Գարիկ Մանուկյանը: Երեկ տեղի է ունեցել ՍԴՀԿ երիտասարդական թեւի ժողով, որտեղ ընտրվել է «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության հինգ անդամից կազմված նոր վարչություն: Միության լիազոր ատենապետ Գարիկ Մանուկյանի օգնականներ են ընտրվել Գեւորգ Հարությունյանը եւ Նազելի Հակոբյանը:
ՍԴՀԿ մամլո դիվան
http://www.armtimes.com/2467
18.02.2010թ.
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.