ՍԴՀԿ հայտարարությունը
ՍԴՀԿ-ը փաստում է, որ ՀՀ-ը գտնվում է համակարգային` սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի լինի գրանցել որևէ մի դրական առաջընթաց:
Մրցակցային անհավասար պայմանները և հարկային ծանր բեռը, իրավական անպաշտպանությունը ի չիք են դարձնում մանր և միջին գործարարի վերջին ճիգերը:Գործող վարչախումբը նպատակային և հետևողական քայլերով սահմանափակում է նրանց տնտեսական ազատությունները, վերջնականապես ջարդում է տնտեսության զարգացման այդ կարևորագույն օղակի ողնաշարը:
Գյուղացին չկարողալանով դիմակայել կասկածելի ծագմամբ,փողատեր, այպես կոչված ֆերմերների հետ մրցակցությանը, հայտնվել է ծայրագույն աղքատության շեմին, իսկ պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունը, որ հիմա էլ իր ավերիչ ուժն է գործադրում գյուղացու հանդեպ, վերջինիս հավերժական «լինել-չլինելու» խնդրի առջև է կանգնեցրել: Արդյունքում գյուղացին այսօր ի զօրու չէ մշակել հողը:
Իշխանությունների ապաշնորհ, անհեռատես և հանցավոր անտարբերության արդյունքում սահմանամերձ գյուղերը ամայանում են:
ՀՀ քաղաքներից և գյուղերից արտագաղթը հասնում է աննախադեպ չափերի:
Գործազրկությունն ու ծայրահեղ ազքատությունը քաղաքացուն հասցրել են հուսահատության վերջին աստիճանին: Այս պայմաններում գազի գնի կտրուկ թանկացումը կբերի մյուս կենսական նշանակության ապրանքների շղթայական թանկացման:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը զգուշացնում է ՀՀ գործող իշխանություններին, որ ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է և այն կարող է բերել քաղաքացիական անհնազանդության, որի հետևանքները անկանխատեսելի են ինչպես նաև հայտարարում է, որ հետագա ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանությունների վրա:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն
Լյուդմիլա Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.