пятница, 24 июня 2011 г.

Ես համամիտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

p3Այսօր կայանալիք Կազանի հանդիպման, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ռուսական"Московские новости" պարբերականին տված հարցազրույցի մասին է zham.am-ը զրուցել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: 

-Տկն. Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում միտք հայտնեց, թե մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, հնարավոր չի լինի հայ-թուրքական սահմանը բացել` դրանով իսկ առաջ տանելով թուրքական թեզը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեծ փորձառություն, հասկանալով մեր հնարավոություններն ու քայլերը, արտահայտել է իր իրատեսական մտքերը: Ես չէի ասի, թե նա թուրքական թեզն է առաջ տանում, քանի որ մինչեւ 1992 թ.-ը այդ հարցերը միմացից տարանջատված էին, իսկ երբ Թուրքիան միակողմանի փակեց սահմանը, այդ օրվանից այդ հարցերը դարձան փոխկապակցված: Հետագայում այդ հարցը սկսվեց շրջանառության մեջ դրվել Ռոբերտ Քոչարյանի ջանքերով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է այն ինչ իրականում կա:

-Իսկ Դուք անձամբ ի՞նչ կարծիք ունեք այդ հարցի վերաբերյալ:

-Ստեղծված իրավիճակում ես միանշանակ կարծումեմ, որ կապ կա եւ այդ երկու խնդիրները չեն կարող տարանջատված լինել: Միանշանակ է, որ Հայաստանի զարգացման համար բաց սահմաններ են անհրաժեշտ եւ դա հնարավոր է միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո:

-ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ zham.am-ի հետ զրույցում միանշանակ փաստեց, որ Արցախով է պայմանավորված Հայաստանի հզորությունն ու հայ-թուրքական հարաբերություններում թելադրող դիրք զբաղեցնելու հանրավորությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես այդպես չեմ կարծում: Ես համամիտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. Հայաստանը պետք է հզորանա, իսկ Ղարաբաղը պետք է կրկին բանակցային կողմ դառնա: Մեր մեծագույն պարտությունն ու բացթողումն է, որ բանակցություններում Ղարաբաղը ներակյացված չէ` որպես առանձին բանակցային կողմ: Չնայած, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի Արցախը կրկին ներառել բանակցային գործընթացներում: Ղարաբաղի ճակատագիրը որոշում է հենց Ղարաբաղի ժողովուրդը:

-Իսկ ի՞նչ կասեք Կազանում այսօր կայանալիք հանդիպման մասին: Դրան է՞լ եք կողմ:

-Չեմ կարող ասել, թե նախագահը որքանո՞վ է ճիշտ վարվում, քանի որ չգիտեմ, թե այնտեղ ի՞նչ է սպասվում: Միայն կարող եմ ասել, որ հարցը պետք է հնարավորինս շուտ կարգավորել, քանի որ գնալով ավելի է բարդանում, ինչպես նաեւ մեծանում են զիջումները: Ես կողմ եմ փոխզիջումային տարբերակին, եւ եթե որեւէ փաստաթուղթ է ստորագրվելու, ապա այն պետք է անպայման ներառի Ղարաբաղի հստակ կարգավիճակի հարցը:

Աննա Եղիազարյան

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.