«Չեմ ցանկանում որևէ վատ բան ասել Սեֆիլյանի մասին, բայց Սեֆիլյանը չի տիրապետում իրավիճակին, ինֆորմացիա չունի և չի կարողանում լավ հաշվարկել»,–Tert.am–ին ասաց ՀԱԿ–ին մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա այն հայտարարությունը, թե իշխանությունը ՀԱԿ–ին «քցել է»։
«ՀԱԿ–ին ոչ մեկը չի կարող քցել այն պատճառով, որ ՀԱԿ–ը չի արել որևէ բան, որի համար հնարավոր լինի նրան քցել։ Մենք շատ լավ գիտենք այս գործընթացի էությունը»,– ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ համամիտ չէ նաև Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե իրենք «շվարած են»։ «Մենք լավ գիտակցում ենք իրավիճակը և գիտենք մեր հաջորդ քայլերը»,– նշեց նա։
«ՀԱԿ–ը կշռադատված և պետականամետ գործունեություն է ծավալում, և միգուցե դա չի գոհացնում Սեֆիլյանին»,– ընդգծեց ՍԴՀԿ ատենապետը՝ ավելացնելով, որ քցված լինելու մասին խոսելն ուղղակի միամտություն է։ «Ինչպես ասաց Լևոն Տեր–Պետրոսյանը, սա շախմատ է, որն ունի իր քայլերը»,– նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով իշխանության արձագանքին՝ ՍԴՀԿ ատենապետն ասաց, որ ողջամիտ արձագանքը բխում է երկրի շահերից, իսկ եթե իշխանությունը չարձագանքի իրենց առաջարկին, «ժողովրդի կամքը, մեկ է, ի կատար է ածվելու, խնդիրը իշխանության ողջամտության մեջ է»։ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ իշխանափոխությունն առաջնահերթ խնդիր է։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.