Այսօր «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի` իշխանության հետ երկխոսության նպատակով պատվիրակության ձևավորումից հետո սպասում են իշխանության արձագանքին:
Անդրադառնալով ՀՀԿ-ականների վերջին օրերի հայտարարություններին, թե իրենք պատվիրակություն կազմելու անհրաժեշտություն չեն տեսնում, կամ թե՝ ՀԱԿ-ը միակ ընդդիմությունը չէ, որի հետ իշխանությունը պատրաստ է երկխոսության, նա նկատեց. «Նման մոտեցումներին լուրջ վերաբերվելու որևէ հիմք չկա: Մենք գործ չունենք ՀՀԿ-ի հետ, մենք խնդիրներ ենք վեր հանել, այսօր ձևավորել ենք պատվիրակություն և պատվիրակության հետ կապված արձագանքը մենք սպասում ենք թեկուզ ոչ լեգիտիմ, բայց գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Երբ խոսում է ՀՀԿ-ն և ներկայացնում Ս. Սարգսյանին՝ որպես ՀՀԿ-ի նախագահի, կարծում եմ, իրենք էլ չգիտակցելով՝ Ս. Սարգսյանի իրական ստատուսը իջեցնում են և հավասարեցնում են կուսակցության ղեկավարի ստատուսին: Մենք այսօր փորձում ենք երկխոսության մեջ մտնել իշխանական համակարգի բուրգի ճարտարապետ Սերժ Սարգսյանի հետ և սպասում ենք նրա կոնկրետ պատասխանին»:
Լ.Սարգսյանը նկատեց նաև, որ իշխանությունների պաստասխանին սպասելը երկար չի կարող ձգվել, քանի որ ամեն ինչ տրամաբանական սահմաններում և ժամկետներում պետք է լինի, և եթե այդ ժամկետները չարաշահվեն իշխանության կողմից՝ ուրեմն հստակ կդառնա, որ ժամանակ շահելու նպատակ է հետապնդվում, և ընդդիմությունը ստիպված կլինի ավելի կոշտացնել իր մարտավարությունն, ու հասարակության դժգոհություններն էլ այլևս անվերահսկելի կարող են դառնալ, որը ՀԱԿ-ի և նրա առաջնորդի հեղինակության շնորհիվ հնարավոր է զսպել: «Սա ևս հավերժ չէ, և եթե չբավարարվեն կոնկրետ պահանջները, որոնք կապված են պատվիրակության կազմավորման և երկխոսության սեղանի շուրջ նստելու հետ՝ իրավիճակը անվերահսկելի կարող է դառնալ, և Հայաստանում հեղափոխական զարգացումները ուղղակի անխուսափելի կլինեն»:
«Արդյո՞ք ՀՀԿ ներկայացուցիչները ինքնագլուխ են վերջին օրերին հայտարարություններ անում»,- հարցրին լրագրողները: Լ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ի հետ նման խորհրդակցություն չի վարվում, և հետևաբար ՀՀԿ-ականների բոլոր հայտարարությունները առավելապես խուճապի դրսևորում են, քան բանականության. «Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի կարգավիճակով ուղղակի վերևից նայում է, թե ինչ է կատարվում իշխանական և ընդդիմադիր հատվածում, և, բնականաբար, դա հեշտ գործընթաց չի լինելու։
Նա շատ լավ հասկանում է, որ իշխանական համակարգում խուճապը կարող է անվերահսկելի դառնալ, եթե ինքը շատ արագ արձագանքի ընդդիմության պատվիրակության առաջարկությանը, հետևաբար նա դեռ սպասում է, թե ինչ է տեղի ունենալու իշխանական հատվածում: Նա այդքան հեշտ չի գնալու զիջումների, բայց վերջիվերջո գնալու է»,- վստահեցրեց ՍԴՀԿ ատենապետը:
Լյուդմիլա Սարգսյանը, լինելով ՀԱԿ–ի շտաբի և քաղխորհրդի անդամ, անդրադառանալով լրատվամիջոցներում քննարկվող այն տեղեկություններին, թե իշխանությունների հետ երկխոսելու նպատակով ՀԱԿ-ի ձևավորած պատվիրակության կազմը որոշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, հերքեց այդ լուրը։
Լ. Սարգսյանը հավելեց նաև, որ այդ հարցը համաձայնեցված է եղել քաղխորհրդի անդամ բոլոր կուսակցությունների հետ, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից բանակցություններ են վարվել անդամ կուսակցությունների ղեկավարների հետ, այսինքն՝ դա համատեղ որոշում է եղել, հետևաբար որևէ երկրի դեսպան որևէ դերակատարություն չէր կարող ունենալ այդ գործընթացում»։
Իսկ հարցին ի պատասխան՝ արդյո՞ք Մարի Յովանովիչը դերակատարություն է ունեցել ՀԱԿ–իշխանություն երկխոսության գործընթացում, և ՀԱԿ–ը այսուհետև որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից ակնկալո՞ւմ է նման աջակցություն, ՍԴՀԿ ատենապետը հայտարարեց. «Ինչ վերաբերում է Մ. Յովանովիչին, նրա արածը չի կարող դիտարկվել որպես սեփական նախաձեռնություն։ Դա ընդամենը ամերիկյան քաղաքականության արդյունք է, որը վարվում է Հայաստանի նկատմամբ»։ Այս մոտեցումը, ՍԴՀԿ ատենապետի կարծիքով, Հայաստանի նկատմամբ շարունակական կլինի և, ըստ նրա, Յովանովիչի փոխարեն ով էլ լինի դեսպան, նույն տրամաբանությամբ է շարունակելու իր աշխատանքը, որպեսզի իշխանության հետ երկխոսությունը կայանա։
«Շնորհակալ ենք Մարի Յովանովիչն, որ կարողացավ այդ առաքելությունն առ այսօր տանել։ Շարունակությունը, կարծում եմ, տրամաբանական ժամկետներում ամերիկյան կողմը կփորձի շարունակել»,– նշեց ՍԴՀԿ ատենապետը։
Լրագրողները նաև հարցուղղեցին«Ժառանգություն» խմբակցությանղեկավարՍտյոպաՍաֆարյանիհնչեցրածգնահատականներիառիթով, թե՝ՀԱԿ-իպահանջներիշրջանակըիշխանությանհետհամաձայնեցվածէ, արտահերթընտրություններիպահանջըայսամառսեփականդեմքըպահելումիջոցէ, կամոր՝իշխանություն-ՀԱԿերկխոսությունումխոսքէգնում, թեինչպիսինպետքէլինիուժերիներկայացվածությունըհաջորդխորհրդարանում:
Լ. Սարգսյանընշեց. «Ցավումեմ, որայսօր«Ժառանգությունը» այնպիսիվիճակումէ, որչիկարողանումսթափգնահատելընդդիմությանիրականքայլերը: Եսկարծումեմ, որՍտեփանՍաֆարյանըանկեղծչէ, նաշատլավհասկանումէ, որՀայազգայինկոնգրեսըմիուժէ, որիառաջնայինխնդիրընախևառաջպետության, անկախՀայաստանիանկախությանպահպանումնէ, մերերկրիապագան, ևգիտակցելովայդամենը՝փորձումէհասարակությանմեջտրամադրություններստեղծել, թեՀԱԿ-նիմիտիացիայովէզբաղված: Ո՛չ: Իմիտացիագոյությունչունի, ևդրանումկհամոզվենև՛լուսանցքիցդուրսհայտնվածքաղաքականուժերը, և՛իշխանությունը: Մենքուղղակիկառուցողականմոտեցումենքդրսևորումևփորձումենքանցնցումերկիրըփրկելայսճգնաժամից:
Չի հաջողվի անցնցում՝ կլինեն ցնցումներ, որն արդեն ժողովրդի իրական ցանկությունն է: Իսկ Հայ ազգային կոնգրեսը ինչպես եղել է՝ այնպես էլ կլինի ժողովրդի կողքին, և եթե առայսօր մենք զսպել ենք՝ համոզելով, որ երկրի համար վտանգավոր է ցնցումային ճանապարհով իշխանափոխությունը, և պետք է փորձել երկխոսության հնարավորությունը օգտագործել, ապա մենք այլևս ասելիք չենք ունենա հասարակությանը, և արդեն հասարակությունը կորոշի, թե ինչ ճանապարհով պետք է ազատվել այս ապօրինի իշխանություններից»,- նշեց Լ. Սարգսյանը:
Իսկ ինչ վերաբերում է Ստեփան Սաֆարյանին, ապա ՍԴՀԿ ատենապետը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս կարծեմ հայտարարեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը սպառված չէ, իսկ դա նշանակում է, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը շատ ավելի հստակ է պատկերացնում Հայ ազգային կոնգրեսի դերակատարությունը ներքաղաքական զարգացումների շրջանակներում, և առանձին մարդկանց կարծիքը, կարծում եմ, առանձնապես էական չէ»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.