ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Հեղինե Բիշարյանի այն դիտարկմանը, թե ՕԵԿ-ը պատրաստ է ՀԱԿ-ի հետ քննարկումների սեղանի շուրջ նստել, երկխոսել, որևէ խնդիր չի տեսնում ՀԱԿ-ի առաջարկած ձևաչափում, անհրաժեշտության դեպքում «կտա իր թեկնածուներին», միայն թե ինքը՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, համոզված է, որ «արտահերթ ընտրությունների համար որևէ վիճակ չկա և չի կարող լինել», ուստի քննարկումների սեղանին այդ հարցը դնելն առաջնային չէ, արձագանքեց.
«Եթե Հեղինե Բիշարյանը՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, համարում է, որ հիմա արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, ես՝ որպես ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն ամենօրյա շփման մեջ է հասարակության, ժողովրդի հետ, պնդում եմ, որ Հայաստանի միակ փրկությունը արտահերթ ընտրություններն են»։
Ավելին, ՍԴՀԿ ատենապետն ասում է, որ եթե Հեղինե Բիշարյանն ակտիվ քաղաքական գործիչ է, ապա մինչև հիմա պիտի տեսներ և լավ իմանար առկա խնդիրները. «Պիտի հիշեր 2008 թվականը, ՕԵԿ-ի պահվածքը նախագահական ընտրություններից հետո, դրան հաջորդած Մարտի 1-ի իրադարձությունները, որից հետո իշխանություն-հասարակություն կապը վերջնականապես խզվեց»։
Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ է տալիս Բիշարյանին լավ հիշել 2008 թվականը, դրա հետևանքներն ու «լավ վերլուծել» այդ ամենը։
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.