Սերժ Սարգսյանի պատասխանը պատվիրակության ստեղծման վերաբերյալ միջանկյալ հայտարարություն էր: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, մինչ այդ ինչ ասում էին Գալուստ Սահակյանը, Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը և Էդուարդ Շարմազանովը, ընդամենը թիմում հանգստություն պահպանելու համար է արվել, կամ արդյունք էր անտեղյակության, թե Սերժ Սարգսյանը ինչ հայտարարությամբ է հանդես գալու:
Հետևաբար, այս հայտարարությունը Լյուդմիլա Սարգսյանը համարում է միջանկյալ հայտարարություն՝ ուղղված նախևառաջ շրջապատին և Եվրախորհրդարանին:
«Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը երկխոսության կգնա, ինչը ստեղծված իրավիճակում ողջամիտ քայլ կլիներ Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հետ քննարկումներն այն ֆորմատը չէ, որը մենք ակնկալում էինք: Մենք պատվիրակություն էինք ձևավորել, և նույնը ակնկալում ենք Սերժ Սարգսյանից:
Միգուցե ԵԽԽՎ-ից և Կազանից հետո, բայց կարծում եմ, որ իշխանությունը պատվիրակություն կձևավորի:
Եթե պատվիրակությունը չձևավորվի, և արտահերթ ընտրություններ չկայանան, երկրում լարվածությունը էլ ավելի կխորանա: Իսկ ստեղծված և գալիք զարգացումների ամբողջ պատասխանատվությունը անմիջականորեն կրելու է Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե իշխանությունը, քանի որ նման հայտարարություն անելուց առաջ նա չի պայմանավորվել կոալիցիոն դաշնակիցների հետ: Նա որոշումները կայացրել է միայնակ, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը միայն նրա վրա է ընկնելու»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.