вторник, 31 мая 2011 г.

Ինչո՞ւ էին հավաքվել ավանդական կուսակցությունները

PICT0037

Արձագանքելով երեկ տեղի ունեցած երեք ավանդական կուսակցությունների՝ Հնչակյանի, ՌԱԿ-ի, ՀՅԴ-ի համահայկական մարմինների ղեկավարների՝ Սեդրակ Աճեմյանի, Մայք Խարապյանի և Հրանտ Մարգարյանի հանդիպմանը՝ ՍԴՀ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե ասելիք չունեին, ապա չի հասկանում, թե ինչու էին նման հանդիպում հրավիրել: Հիշեցենք, որ հանդիպումից հետո ընդամենը հրապարակվեց, թե քննարկվել են համահայկական օրակարգի ձևավորման և համազգային նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

 

Մենք փորձեցինք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից ճշտել, թե մասնավորապես ինչ հարցեր են բարձրացվել համահայական օրակարգում, սակայն նա հրաժարվեց մեկնաբանելուց: Սեդրակ Աճեմյանը՝ ևս:

«Եթե հանդիպել են ու ասելիք չունեն, ապա այդ դեպքում ինչ կարիք կար հաղորդագրություն ուղարկելու: Ես կարծում եմ, որ այս ամենը ընդամենը արվել է իրենց մասին հիշեցնելու համար: Եթե Սեդրակ Աճեմյանը Հայաստանյան կենտրոնական վարչություն չունի, ապա այս դեպքում ինչ անելիք ունի այստեղ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

http://1in.am/arm/armenia_politics_21546.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.