вторник, 17 мая 2011 г.

Եթե հնարավորություն կա երկխոսելու, «քաղբանտարկյալ» գնահատականը պահանջելը նորից կարող է հասցնել փակուղու.

18244131300386868

«Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, բոլոր մյուսները քաղբանտարկյալներ են, և դրա պատասխանը նաև պատմությունը կտա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Ըստ նրա՝ իշխանության կողմից չի տրվում գնահատական, սակայն հասարակությունը լավ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ «Հարցնում եք՝ [առանց գնահատականի՝ ազատ արձակելը] ձեզ բավարարո՞ւմ է՝ այո, մեզ լիովին բավարարում է,- նշեց նա,- որովհետև Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք է մարտի 1-ի գործի քննությունը հասցվի իր տրամաբանական ավարտին։ Դա արդեն քաղաքական գնահատական է»։

Ըստ նրա՝ եթե հնարավորություն կա երկխոսելու, «քաղբանտարկյալ» գնահատականը համառորեն պահանջելը կարող է նորից հասցնել փակուղու։ «Կոնկրետ էդ մի բառից կառչելը կարող է նորից տուպիկային դարձնել իրավիճակը։ Սերժ Սարգսյանը, շատ լավ կլիներ, ունենար էնքան քաղաքական կամք, որ հայտարարեր, որ քաղբանտարկյալներ են»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը։

Քաղաքական առումով գնահատելով իրավիճակը, երբ իշխանությունն ազատ է արձակում նշված մարդկանց, սակայն ոչ որպես քաղբանտարկյալներ, այլ առողջական կամ այլ պատճառներով՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Դա ոչինչ չի փոխում, բոլորը գիտեն, որ դրանք քաղբանտարկյալներ են, այդ թվում իշխանությունները»։

Լյուդմիլա Սարգսյանը հակակառուցողական և անիմաստ համարեց կոշտ քաղաքականություն վարելը: «Իշխանությանը չի կարելի հիմա մտցնել փակուղի. երբ գազանին փակուղի ես մտցնում, նա արդեն անվերահսկելի է և կարող է էնպիսի գործողություններ կատարել, որոնց արդյունքում տուժելու է ամբողջ երկիրը և ժողովուրդը։ Հետևաբար, պետք մի քիչ ճկուն լինել»,- նշեց ՀԱԿ գործիչը։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.