суббота, 7 мая 2011 г.

Պատրաստ է միանալ

bruncqner

Երեկ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հարցրինք, արդյոք նա կմիանա՞ Լեւոն Զուրաբյանի նստացույցին, եթե մինչեւ մայիսի 31-ը բոլոր քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն: «Այդ նախաձեռնությանը միանալ-չմիանալու հարց չկա: Ես կարծում եմ, որ շարժման յուրաքանչյուր անդամ, էլ չեմ ասում` ղեկավար կազմը միանշանակ պատրաստ է միանալու այդ նստացույցին, եթե իրականում քաղբանտարկյալները մինչեւ 31-ը ազատության մեջ չլինեն: Եւ բոլորվին պարտադիր չէ, որ դա պաշտոնապես մենք հայտարարենք:

Լեւոն Զուրաբյանը մեր ընկերն է, հետապնդում է նույն շահերը, ինչ մենք, եւ միանշանակ ամբողջ շարժումը պատրաստ է լինելու նստացույցին մասնակցելու եւ շարունակելու իր պայքարը արդեն նոր մարտավարությամբ եւ նոր պահանջներով: Բայց կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չի լինի: Արդեն իսկ տեսանելի է, որ իշխանական հատվածում տրամադրություններ կան` ընդառաջ գնալու հասարակական պահանջներին, եւ դա ոչ թե հենց այնպես բարի կամքի դրսեւորում է, այլ անհրաժեշտություն, որը տեսնում են նաեւ իրենք: Հակառակ դեպքում անդառնալի հետեւանքներ կարող են լինել: ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը այնքան ծանր է, եւ դժգոհությունը անարդարության նկատմամբ այնքան մեծ է, որ ես կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այդ օրը մասնակցելու է այդ նստացույցին, անկախ նրանից, թե սոցիալական ցանցում ինչքան մարդ է արդեն հաստատել իր մասնակցությունը: Վստահ եմ դրանում»: Նշենք, որ «Facebook» սոցիալական ցանցում ստեղծված «Ես միանում են Լեւոն Զուրաբյանի նստացույցին» նախաձեռնությանը, որի հեղինակներն են Տիգրան Տեր-Պետրոսյանը, Լիզա Ճաղարյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Արեգ Գեւորգյանը, միանալու պատրաստակամություն հայտնածների թիվը մոտենում է 1000-ին:

ՀԺ -Մայիս 7, 2011

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.