понедельник, 2 мая 2011 г.

«Մի քիչ էլ համբերեք». Լյուդմիլա Սարգսյան.

Marti-1,2010.Hanrahavaq ert

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած վերջին հանրահավաքից հետո ընդդիմության համակիրների շրջանում, ովքեր ակտիվ գործողություններ, մասնավորապես՝ նստացույց էին ակնկալում, նկատելի է հիասթափություն: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ղեկավարները մտավախություն չունեն, որ հաջորդ հանրահավաքը կարող է սակավամարդ լինել և սպասված արդյունքը չտալ:


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մարդիկ դժգոհ էին, որովհետև ակնկալում էին, որ ապրիլի 28-ին կամ երկխոսություն պետք է տեղի ունենա, կամ ջրբաժան: Բայց կարծում եմ, որ մտահոգվելու առիթ չկա: Մեկ ամսվա ընթացքում մենք պետք է փորձենք լուծել քաղբանտարկյալների ազատարձակման հարցը:
Եթե անհրաժեշտություն լինի, ապա մեկ ամիս անց էլ ջրբաժանը տեղի կունենա: Սակայն եթե հույս կա, որ գործընթացները կարող են հասցնել երկխոսության և երկրի համար անցնցում, առանց ծանր հետևանքների փոխել իրավիճակը, մենք իրավունք չունենք բաց թողնել այդ շանսը: Արդեն իսկ կան նախանշաններ, որ քաղբանտարկյալներն առաջիկա օրերին ազատ են արձակվելու: Պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանը դիմել է Սերժ Սարգսյանին:
Նա իր դեմքը փրկելու խնդիր ունի և ազատ է արձակելու քաղբանտարկյալներին: Այս առումով կարծում եմ, որ չպետք է շուտափույթ հետևություններ անեն և քաղաքական իմաստությունը չշփոթեն նպատակներից շեղվելու հետ: Մեր նպատակները շարունակում են մնալ սահմանադրական կարգի վերականգնումը, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սա քաղաքական գործընթաց է, և չպետք է մտածել, որ Հայ ազգային կոնգրեսը նահանջել է իր նախանշած նպատակներից»:

1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.