суббота, 14 мая 2011 г.

Քոչարյանը տվայտանքների մեջ պատեպատ է խփվում. Լյուդմիլա Սարգսյան

g_image

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի` Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանի հետ հանդիպումը, համոզմունք հայտնեց, որ Քոչարյանը «տվայտանքների մեջ է և իրեն պատեպատ է խփում»:

«Նա հիմա փորձում է ելքեր գտնել` փորձում է այսպես իր համար համախոհներ, միգուցե նաև պաշտպանություն ու անձնական անվտանգության երաշխիքներ ստանալ»,- ասաց տիկին Սարգսյանը:

Վերջինս, սակայն, համոզված է, որ որևէ մեկը չի ցանկանա Քոչարյանին սատարել և նրա հետ նույնանալ, մանավանդ հիմա, երբ ակնհայտ է, որ նա ևս պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար: «Կարծում եմ` որևէ մեկը Մարտի 1-ի հանցագործության պատասխանատուին չի ցանկանա սատարել: Հայաստանում այնպիսի գործընթացներ են սկսվել, որ արդյունքում որևէ մեկը չի ուզենա նրան աջակցել, հետևաբար` այդպես կեղտոտվել»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ Հայաստանում հիմա բոլորովին այլ իրավիճակ է, աշխարհի հզորները ողջունում են երկխոսության հնարավորությունը` հասկանալով, որ երկրում իրավիճակ կարող է փոխվել միայն ներքաղաքական համերաշխության դեպքում: «Իսկ դա հնարավոր է միայն մարտի 1-ի ոճրագործության բացահայտմամբ, որի արդյունքում հնարավոր է արտահերթ համապետական ընտրությունների անցկացում»,- ասաց նա:

Մեր հարցին, թե այդ դեպքում Իրանի ներկայացուցիչն ինչո՞ւ է հանդիպում Քոչարյանի հետ, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ դա կարող է սիմվոլիկ բնույթ կրել, քանի որ տարբեր երկրների դիվանագետներ միշտ էլ ժամանակ առ ժամանակ հանդիպում են նախկին նախագահների հետ: Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց, որ Քոչարյանի հետ Իրանի ներկայացուցիչը հանդիպել է նաև բիզնես-շահերից ելնելով:

1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.