ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով ՍԴՀԿ-ի հետ դաշինք կազմելու մասին Արամ Կարապետյանի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Տարօրինակ է, որ քաղաքական դաշտում գրագետ քաղաքական գործչի համարում ունեցող Արամ Կարապետյանն առ այսօր չգիտի, որ Հայաստանում գրանցված միակ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իմ` Լյուդմիլա Սարգսյանիս ղեկավարած կուսակցությունն է:
Իսկ եթե ինքը ցանկանում է համագործակցել Սեդրակ Աճեմյանի հետ, ապա պետք է նկատի ունենա, որ համագործակցում է չակերտավոր հնչակյանների հետ: Եթե ինքը չակերտավոր հնչակյանների հետ համագործակցելը պատիվ է համարում, ապա նրան հաջողություն եմ մաղթում»:
Մեր դիտարկմանը, թե դաշինք կազմելու մասին Կարապետյանը խոսել է «ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարության հետ», տիկին Սարգսյանը նշեց. «Իսկ ինչպե՞ս է ինքը պատրաստվում դաշինք կնքել Սեդրակ Աճեմյանի հետ, եթե իրենք ՀՀ-ում ՍԴՀԿ անվան տակ գրանցված չեն: Եթե շատ է ուզում, Սեդրակ Աճեմյանի հետ կարող է համագործակցել վիրտուալ` ԱՄՆ-ում: Նույն հաջողությամբ նա կարող է կուսակցություն գտնել Բուրկինա Ֆասոյում կամ Մոզամբիկում և նրանց հետ դաշինք կքել: Իսկ վերջնական արդյունքը կլինի այն, որ այդ նորաստեղծ դաշինքը կմնա չակերտների մեջ»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.