суббота, 14 мая 2011 г.

Ռոբերտ Քոչարյանը և Տիգրան Թորոսյանն արդեն ցուցմունք են տվել

p2

«Նրանք երեք տարի ժամանակ ունեին և կարող էին իրենց կարծիքը հայտնել մարտիմեկյան դեպքերի մասին: Սակայն երեք տարի անց, երբ տեսնում են, որ հայ հասարակությունը և միջազգային հանրությունը չեն մոռացել իրենց արածը, սկսել են իրենց ապահովագրել` սեփական կաշին փրկելու համար»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին հաջորդած Տիգրան Թորոսյանի հարցազրույցին` կարծիք հայտնեց ՍԴՀԿ և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով, ակնհայտ է, որ վերջիվերջո ամեն ինչ կպարզվի, և դրանից վախեցած իշխանական ճամբարի ներկայացուցիչները միմյանց վրա սկսել են արդեն «ցուցմունք տալ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ նման հարցազրույցներից հետո թե՛ Քոչարյանին, թե՛ Թորոսյանին կանչեն հարցաքննության, Եղիազարյանը պատասխանեց. «Լրատվամիջոցում առկա ցանկացած հաղորդագրություն կարելի է համարել ցուցմունք, և Հատուկ քննչական մարմինը կարող է այն օգտագործել: Այնպես որ, նախաքննական մարմնի սուրբ պարտականությունն է այդ մարդկանց հրավիրել և առանձին հարցաքննել»:

Սակայն, ըստ Եղիազարյանի, նախաքննական մարմինը այժմ շատ բարդ դրության մեջ է գտնվում, քանզի եթե սկսեն իրականում բացահայտումներ անել, ապա եղած բուրգն անմիջապես քանդվելու է. «Հիմա մտածում են, որ սկսեն, հետո ինչպես են տակից դուրս գալու»:

1in.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.