ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ԼՂ խնդրում Բաքվի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա, և մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ:
«Շատ հստակ է, որ բանակցային գործընթացում որևէ խնդիր չկա: Խնդիրը Ալիև-Մեդվեդև հարթության մեջ է, իսկ Սերժ Սարգսյանն ամեն ինչի հետ համակերպվում և համաձայնում է: Ու քանի որ երկրի ներսում իրավիճակը շատ ծանր է, նա իշխանությունը պահելու խնդիր ունի, ուստի` ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պատրաստ է զիջումների գնալու»,- նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա` ակնհայտ է, որ այսօր տրվող յուրաքանչյուր լուծում չի լինի ի նպաստ ԼՂՀ-ի:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.