Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում, հակադարձելով իշխանությունների պնդումներին, թե ուլտիմատումների լեզվով չպետք է իրենց հետ խոսել, նշեց.
«Նրանք մոռանում են, որ իրական իշխանությունն այս երկրում ժողովուրդն է, և այս պահանջը ժողովրդի քվեարկությամբ ու ժողովրդի ցանկությամբ է ներկայացվել. դա Հայ ազգային կոնգրեսի պահանջը չէր, այլ ժողովրդի:
Եվ վերջին հաշվով՝ իշխանությունը բռնազավթած մարդիկ իրավունք չունեն խոսելու իշխանության անունից, մանավանդ որ այդ վերջնագրի պահանջները իրենք են ստեղծել»:
Իսկ խորհրդարանական ընդդիմությանը տիկին Սարգսյանը հակադարձեց. «Ինձ համար ծիծաղելի է առնվազն ՀՅԴ պահվածքը: Կա իրական խնդիր՝ իշխանությունը բռնազավթած մարդկանցից երկիրն ազատելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու: Մենք հիմա դրանով ենք զբաղված: Եթե իրենք համամիտ են մեզ հետ, այս պայքարը կարող են մեզ հետ միասին շարունակել. միայն ուրախ կլինենք:
Բայց նրանց կողմից դեռ նման միտում չեմ տեսնում»,- ասաց տիկին Սարգսյանը:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.