«Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկել էր ապրիլի 8-ի հանրահավաքի անելիքների վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնել Կոնգրեսին:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին հարցրինք` ինչ առաջարկներ են եղել այս ընթացքում:
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այուհետև Կոնգրեսի հանրահավաքները վերածվում են համաժողովրդական ֆորումի, որոշումները կայացվում են տեղում, ժողովրդի կամքով:
Վստահ եմ` ժողովուրդը հանդես է գալու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների գնալու առաջարկով: Գիտենք տրամադրությունները, քանի որ շփվում ենք մարդկանց հետ: Ասեմ, որ ժողովուրդը նույնիսկ անհանգիստ է սպասումների մեջ շատ ավելի, քան քաղաքական ուժերը:
Ես կարծում եմ, որ հասունացել է այն պահը, որ բոլորս պետք է հասկանանք` ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից, ու պետք է մենք առաջնորդվենք ժողովրդի կամքով ու ցանկություններով»:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.