вторник, 29 марта 2011 г.

Հողը բնակչով է ապրում

Thursday_Daily-Lyudmila-

«Իշխանությունները վաղուց պատրաստ են այդ տարածքները զիջելու, հակառակ դեպքում, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր արվում, նրանք այդ տարածքները վերաբնակեցնելու հստակ ծրագիր կիրականացնեին: Բայց նրանք դա չեն անում և հոգեբանորեն պատրաստ են հանձնելու տարածքները: Մնացածը ժամանակի խնդիր է»,- ԼՂՀ հարակից շրջանները չվերաբնակեցնելու քաղաքականությունն այսպես մեկնաբանեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:


Վերջինս նաև հավելեց, որ ոչ միայն ԼՂՀ-ն վերաբնակեցնելու քայլ չի արվում, այլև ամեն ինչ արվում է Արցախը հայաթափելու համար: Մինչդեռ, Լյուդմիլա Սարգսյանը հիշեցրեց, որ հողը հենց բնակչով է ապրում. «Եթե այնտեղ բնակեցված հայ լինի, ապա հայկական կհամարվի»:
Տիկին Սարգսյանը նաև հավելեց, որ սրան զուգահեռ, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, կա հզոր ընդդիմություն, որը պատրաստ է պահելու այդ հողերը, Արցախը:

http://1in.am/arm/regional_karabagh_14554.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.