Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում բարձրացած համաժողովրդական ցասման ալիքը խեղդելու նպատակով, ոչ լեգիտիմ, հանցագործ, արյան ծարավ վարչախումբը ոտնահարելով ժողովրդի սահմանադրական իրավունքը, մարտիմեկյան սպանդով, բռնությամբ և մեր ընկերների ապօրինի ձերբակալություններով փորձեց ճնշել ժողովրդի արդարացի ցասումը ու ստրակական լծի մեջ պահել Հայաստանի ազատ և հպարտ քաղաքացուն:
Իշխանության հերթական բռնազավթման խնդիրը լուծված համարելով, հանցագործ կլանը հերթական ավերիչ հայացքն ուղղեց դեպի գյուղն ու գյուղացու սրբության սրբոցը` հողը: Քոչարյանասերժական իշխանավարման տարիներին գյուղերը դատարկվեցին: Հայաստանը կանգնեց ֆինանսա-տնտեսական խոր ճգնաժամի և սոցիալական աղետի առջև:
Իշխանությունների անտարբեր և բիրտ հայացքի ներքո անտուն և անտեր մուրացկանների մի ամբողջ բանակ է շրջում երկրում, որոնց սոված աչքերն ակամայից ասում են. Մենք ոչ մեկին պետք չենք:
Մենաշնորհային, հանցավոր տնտեսվարման արդյունքում գնաճը ոչ միայն չի զսպվում, այլև օրենքների մեջ նորանոր փոփոխությունների միջոցով այն խրախուսվում է և ավելի վատթարացնում ժողովրդի սոցիալական վիճակը: 2010թ. դրությամբ Հայաստանում գնաճը կազմել է 10.6 տոկոս, իսկ կենսական առաջին անհրաժեշտության և պարենային ապրանքների դեպքում այն գերազանցում է 44 տոկոսը:
Մաքսային և հարկային ապազգային քաղաքականության, տնտեսական առողջ մրցակցության բացակայության արդյունքում, ոչնչացման եզրին են կանգնած մանր և միջին բիզնեսը: Հանցագործ ռեժիմը նպատակաուղղված ոչնչացնում է տնտեսվարողների այն հատվածը, որը Հայաստանում ձևավորում է միջին խավը, խոչնդոտելով երկրի քաղաքացիական հասարակության և ազատ մտածելակերպի ձևավորմանը:
Հայաստանը դադարել է գրավիչ լինել հայ գործարարի համար: Արդեն իսկ փաստ է, որ 100 և ավելի գործարարներ իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան: Տեղի է ունենում հայկական կապիտալի աննախադեպ արտահոսք:
Տարօրինակ և անհասկանալի է, որ այս ամենին անտարբեր ու անհաղորդ են մնում “ աշխատավորների պաշտպան “ իշխանություններին սերտաճած արհմիությունները:
Հայրենակիցներ`
ա.Սոցիալական արդարության բացակայությունը
բ. Հասարակության ընդգծված բևեռացումը
գ. Գործազրկությունն ու օրեցօր խորացող աղքատությունը
դ. Իրավական արդարության և պաշտպանվածության, ինչպես նաև, ապագային միտված հավատի բացակայությունը շատերին մղում է բռնել պանդխտության ճանապարհը:
Երկրում ստեղծված աղետալի իրավիճակի պատասխանատուն ոչ լեգիտիմ կոռումպացված իշխանությունն է:
Իշխանական կլանի հանցագործ անտարբերության ներքո օրեցօր ավելացող սոցիալական ու իրավական դժգոհությունների ալիքը սպառնում է վերաճել համազգային անհնազանդության:
Հայրենակիցներ`
Ազատությունն ու իրավունքը եթե չի տրվում, ապա այն վերցնում են:
Եվ ուրեմն հանուն անկախ Հայաստանի ու նրա ժողովրդի` Պայքար Պայքար Մինչև Վերջ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.