понедельник, 14 февраля 2011 г.

Ընդդիմությունն իր օգտին կօգտագործի իշխանական թևի խմորումները

p7

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ համաձայն չէ, թե քաղաքական օրակարգում հետաքրքրությունը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, պարզապես այստեղ դիրքորոշման և հստակեցման խնդիր կա։

«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, նա հստակեցման խնդիր չունի, նրա դիրքերը շատ հստակ են, իսկ շարքերը շատ կուռ են և միասնական։ Ինչը չէի ասի, թե կա իշխանական հատվածում։

Այնտեղ խմորումները այնքան արագ են զարգանում, և կիսելու այնքան շատ բան կա, որ, բնականաբար, ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը հետաքրքիր է։ Պատկերացրեք, եթե ընդդիմության ներսում մի փոքր լարվածություն լիներ, ինչքան կշատանար հետաքրքրությունը։

Բայց քանի որ մեզանում ամեն ինչ կայուն է, ուշադրությունը հասարակությունը կենտրոնացրել է այդ հատվածի վրա։ Իսկ որ այդ հակամարտությունները զարգանում են՝ միանշանակ է, և դա խորացնելու է առկա ճաքերը։

Իսկ ընդդիմության առաջնային խնդիրը ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելն է, և մենք հետևողական գնում ենք դեպի այդ նպատակը և, բնականաբար, պետք է օգտագործենք նաև իշխանության ներքին հակասությունները»,- արձագանքեց Լյուդմիլա Սարգսյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.