пятница, 4 июня 2010 г.
ՍԴՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ ժողովրդի նկատմամբ շուրջ 2,5 տարի կիրառվող իշխանական տեռորը վերջին օրերին նոր երանգներ և որակներ է ստացել:
Իշխանությունը բռնազավթած օլիգարխիկ կլանը չհագենալով մարտի 1-ի սպանդով, քաղաքական տեռորով, ընդդիմադիր գործիչների ապօրինի ձերբակալություններով և առ այսօր անազատության մեջ պահելով` կարծես նոր արյան ծարավ է զգում:
Արտաքին մարտահրավերներին դիմակայելու անընդունակ և քաղաքական իմաստությունից զուրկ իշխանությունը, կանխազգալով իր մոտալուտ վախճանը, ընդդիմության հետ երկխոսելու և ներքաղաքական լարվածությունը թուլացնելու փոխարեն առավել դաժան գործողությունների է մղում ոստիկանությանը` ավելի խորացնելով հասարակության և իրավապահ մարմինների միջև գոյություն ունեցող անջրպետը:
Ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնք ուղեկցվում են դաժան բռնություններով, ծեծով և մասսայական ձերբակալություններով `զուրկ լինելով օրինական հիմքերից, վերջնականապես բարոյազրկում են առանց այդ էլ ապականված ոստիկանական համակարգը և լրիվ կախվածության մեջ դնում իշխանությունների քմահաճություններից:
Ընդդիմադիր երիտասարդների մուտքի արգելափակումը Ազատության հրապարակ, իրավապահների կողմից բռնի ուժի միջոցով ոչ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման կասեցումը, այնուհետև լրագրողների և ակտիվիստների ապօրինի ձերբակալությունները` ուղիղ դրա վկայությունն են:
ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը պահանջում է`
1. Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին:
2. Վերջ տալ ոստիկանական տեռորին և ամենաթողությանը
Ազատության հրապարակը ազատել «իրավապահների» անպատեհ ներկայությունից:
ՍԴՀԿ ԿՎ ատենապետ`Լյուդմիլա Սարգսյան
http://www.lragir.am/armsrc/country35533.html
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.