четверг, 14 октября 2010 г.

ՀԱԿ. Հանրապետականը երազանքերի գիրկն է ընկել եւ երազախաբություններով է տառապում


Հայաստանի հանրապետական կուսակցությունը թող երազանքների գիրկը չընկնի եւ ցանկալին իրողության տեղ չընդունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպես մեկնաբանեց ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանի այն հայտարարությունը, թե 2012-2013թ-ին Հայաստանի «քաղաքական շքերթը գլխավորելու է ՀՀԿ, քանի որ այն գերծանրքաշային քաղաքական ուժն է հանրապետությունում»։

«Նախ պետք է կարողանալ ապրել եւ մնալ իշխանության մեջ մինչեւ 2012-2013 թվականները, որից հետո նոր, նման ամպագորգոռ հայտարարություններով հանդես գալ։ Թող զուր նման հույսեր չփայփայեն, քանի որ լինելու են արտահերթ ե՛ւ խորհրդարանական ե՛ւ նախագահական ընտրություններ»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
Նա նաեւ նշեց, որ քաղաքական դաշտում ՀԱԿ-ն այսօր ամենածանր քաշային ուժն է, քանի որ այն արդեն 2,5 տարի կարողանում է ժողովրդին համախմբված պահել իր շուրջը։ «ՀԱԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, որը կարող է մրցել գործող իշխանական կուսակցության հետ»,-նշեց Հնչակյան կուսակցության ատենապետը՝ հավելելով, որ եթե ՀՀԿ-ն այսօր իշխանության մեջ չլիներ, չէր կարող նույնիսկ 1000 հոգանոց հանրահավաք կազմակերպել։
Իսկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ, տեղեկանալով Կարեն Ավագյանի հայտարարություններին, շնորհակալություն հայտնեց «ավելորդ տեղեկատվության» համար եւ ասաց.  «Չգիտեի, որ Հանրապետական կուսակցությունը երազախաբություններով է տառապում»։
http://news.am/arm/news/34438.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.