ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակին, նշեց, որ ինքը կատարվածի վերաբերյալ ունի երկու վարկած: Եղիազարյանի առաջին վարկածի համաձայն՝ բանակցային գործընթացները սկսել են խաթարել իշխանական բուրգը, և խնդիր է դրված այդ բուրգի ճեղքվածքները փակելու, որ յուրայինները չփախչեն:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ առաջին վարկածն այն է, որ այդ ամենը կատարվել է հենց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ երկրորդ վարկածի համաձայն`
Սերժ Սարգսյանն անտեղյակ է ստեղծված խժդժություններից, և իշխանավորներն, իրենց իշխանությունը կորցնելու վտանգը տեսնելով, առանց Սերժ Սարգսյանի իմացության՝ ՀԱԿ-ի նկատմամբ սադրանք են կազմակերպել, որպեսզի ամեն կերպ խոչընդոտեն երկխոսությանը:
«Հայ ազգային կոնգրեսը գնաց երկխոսության այն ժամանակ, երբ քաղբանտարկյալներ չկային, այսօր քաղբանտարկյալներ կան: Չեն լինի քաղբանտարկյալներ` երկխոսությունը կշարունակվի, կլինեն քաղբանտարկյալներ` երկխոսություն չի կարող լինել, որովհետև ի սկզբանե մեր հիմնական պահանջներից մեկը խաթարված է»,- գնահատելով երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը՝ նշեց Եղիազարյանը և հավելեց, որ իշխանություններին մինչև ուրբաթ օրը ժամանակ է տրվել՝ այդ պահանջը կատարելու:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.