Պատճառն այն է, որ, ըստ կոնգրեսականների, ՌԴ վարչապետը ՀՀ նախագահին «ըստ արժանվույն» չի ընդունել
Երեկ Հայ ազգային կոնգրեսը շտաբի նիստ էր հրավիրել՝ քննարկելու, ի մի բերելու նախահանրահավաքային անելիքները: Նիստը ձգվեց բավականին երկար: Այս առիթով «Առավոտի» դիտարկմանը՝ բարդություններ, անհամաձայնություննե՞ր կան՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
- Ոչ, պարզապես Եռաբլուր եւ Պանթեոն այցելություններից հետո սովորականից մի փոքր ուշ ենք հավաքվել: Արտառոց ոչինչ չկա. նախապատրաստական, հանրահավաքի նախօրյակին հատուկ եռուզեռ է, որը միշտ էլ լինում է: