воскресенье, 9 октября 2011 г.

ՀԱԿ ներկայացուցիչները պատրաստակամ են այսուհետ ևս սատարել նրա գործողությունները

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատրաստակամ է այսուհետ ևս սատարել Հայ ազգային կոնգրեսի գործողությունները և նրա կազմակերպած բոլոր ակցիաները: Այս մասին Սարգսյանն ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում: 

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք կուսակցությունը շարունակել իր մասնակցությունը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքներին հաջորդելիք (եթե, իհարկե, այդպիսիք լինեն) գործողություններին, ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ ամեն բան կորոշվի տեղում` այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքի ընթացքում:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը ևս կառույցին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: «Մենք միշտ էլ պատրաստ ենք, մենք մտածելու բան չունենք, գնալու ենք մինչև հաղթանակ: Հանրահավաքային այս շաբաթը դրա լավագույն ապացույցն էր:

Սա միասնական կամքի դրսևորման շաբաթ էր: 18 կուսակցություններ հրապարակավ մինչև վերջ գնալու պատրաստակամություն դրսևորեցին, պատրաստակամ էր նաև Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը: Ավելի քան 100 վրաններում այդ յոթ օրերին բացարձակ կարգուկանոն էր տիրում, հրապարակում մաքրություն էր պահպանվում, ինչպես երբևէ»,- նկատեց Եղիազարյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.