суббота, 8 мая 2010 г.
«Մայր Հայրենիքը կրկին վտանգված է»
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Արցախյան ազատամարտի և , հատկապես Շուշիի ազատագրման համար մարտնչած հերոսներին ' հիշարժան օրվա առթիվ: Ձեր սխրանքը անգնահատելի է և անուրանալի :
Արցախը վտանգված էր. Դուք' անտեսելով բոլոր արհավիրքներն ու արհամարքելով մահը , դյութազնական ոգու կանչով պաշտպան կանգնեցիք մեր հայրենիքին և փառքով պսակեցիք Ձեր կյանքը:
Դժբախտաբար բարոյազուրկ, կրիմինալ վարչախմբի համար հերոսությունն ու հայրենասիրությունը վաղուց արժեզրկված գաղափարներ են: Նրանց արժեհամակարգի սրբության սրբոցը ' իշխանական աթոռն ու փողն է և հանուն այդ ,մեծագույն արժեքներիե պատրաստ են վաճառքի հանել ամեն ինչ ' այդ թվում նաև Ձեր արյան գնով ազատագրված Արցախը :
Մայր Հայրենիքը կրկին վտանգված է և այն իր հերոս զավակների պաշտպանության կարիքն է զգում:
Ձեր սխրանքի ու անձանազոհության , Ձեր կյանքի և արյան գնով ազատագրված Արցախը մեզ միավորման կոչ է անում: Չենք ընկրկելու ոչ մի բիրտ ուժի առջև և միասնաբար ու միակամ կասեցնելու ենք ամեն մի դավաճանություն :
Փառք ու պատիվ Շուշիի ազատագրման հերոսներ Սասուն Միքայելյանին, Ժիրայր Սեֆիլյանին և բոլոր ազատամարտիկներին:
ՍԴՀԿ կնտրոնական վարչություն
Ատենապետ' Լյուդմիլա Սարգսյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.