Ասում է ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
-Պարոն Եղիազարյան, եթե ընդհանրացնենք, ինչպե՞ս ենք տարին ամփոփում, և ինչ ակնկալիքներ կան եկող տարվանից:
-Քաղաքական առումով պետք է ասեմ, որ շատ լավ է ավարտվում. ոչ միայն մեզ` ընդդիմության, այլև ողջ ազգի համար: Ինչպես տեսաք` այս տարի լրջագույն մարտահրավերներ են նետված և Հայաստանին լավ բաներ չեն սպասվում: և ինչո՞ւ է այդ դեպքում մեզ համար տարին հաջող, որովհետև կա ուժ որը այսօր ի զորու այս ամենից փրկել Հայաստանը, և դա ընդդիմությունն է: Այս առումով բավականին հաջող էր, որ ընդդիմությունը մնաց, կա և լինելու է: Այսինքն այդ մարտահրավերները վաղը, մյուս օրը լուծողը կլինի: Այ սրանով է լավ:
-Պարոն Եղիազարյան, իշխանությունն էլ կադրային փոփոխություններ է անում: Արդյո՞ք դա մարտահրավերների լուծում չէ: