ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով Կոնգրեսի կողմից կազմակերպվող մարզային հավաքները, նշեց, որ դա նշանակում է, որ «Շարժումը նոր թափ է հավաքում»: «Երբեք մենք չենք պասիվացրել մեր մարզային այցելությունները, բայց սովորաբար այցելել ենք մարզային գրասենյակներ:
Հիմա նպատակ ենք հետապնդում ավելի լայն մասսաներ ներգրավել փոքրիկ հանրահավաքների տեսքով: Փաստ է, որ մեր շրջանները ապատեղեկացված են, որովհետև հիմնականում Հ1-ից են օգտվում, հետևաբար իրական լրատվություն, օբեկտիվ գնահատայաններ տալ չեն կարող այն իրավիճակին, որը տիրում է երկրում, և այն իրադարություններին, որոնք վերջին շրջանում շատ տեսանելի ձևով քաղաքական իրավիճակ են փոխում»,- նշեց տիկին Սարգսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչի մասին են խոսելու մարզային ցույցերի ժամանակ, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ բնականաբար, նախ ներկայացնելու են այն իրավիճակը, որ տիրում է երկրում, անդրադառնալու են սոցիալական ծանր վիճակին, և բոլոր այն մարտահրավերներին, որին պիտի պատրաստ լինի ժողովուրդը: «Բնականաբար, պիտի կոչ անենք ավելի ակտիվ պայքարեն իրենց իրավունքների համար և ակտիվ միանան շարժմանը, որովհետև այսօր մակ ուժը, որը փորձում է երկրում զսպել կրմինալ ռեժիմի գործողությունները` Հայ ազգային կոնգրեսն է, իրական ընդդիմադիր ուժը: Իսկ ժողովուրդը բնականաբար պետք է ունենա դիրքորոշում և մեր առաջնահերթ խնդիրն է մեր հասարակությանը իրական քաղաքացի դարձնել»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ միայն այդ դեպքում է հնարավոր ժողովրդական լայն մասսաների միջոցով բարեփոխումներ ապահովել:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.