среда, 29 декабря 2010 г.

Մենք թույլ չենք տա, որպեսզի այդ մարդիկ իրականացնեն Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած ծրագրերը

p2
Ասում է ՍԴՀԿ անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
-Պարոն Եղիազարյան, եթե ընդհանրացնենք, ինչպե՞ս ենք տարին ամփոփում, և ինչ ակնկալիքներ կան եկող տարվանից:
-Քաղաքական առումով պետք է ասեմ, որ շատ լավ է ավարտվում. ոչ միայն մեզ` ընդդիմության, այլև ողջ ազգի համար: Ինչպես տեսաք` այս տարի լրջագույն մարտահրավերներ են նետված և Հայաստանին լավ բաներ չեն սպասվում: և ինչո՞ւ է այդ դեպքում մեզ համար տարին հաջող, որովհետև կա ուժ որը այսօր ի զորու այս ամենից փրկել Հայաստանը, և դա ընդդիմությունն է: Այս առումով բավականին  հաջող էր, որ ընդդիմությունը մնաց, կա և լինելու է: Այսինքն այդ մարտահրավերները վաղը, մյուս օրը լուծողը կլինի: Այ սրանով է լավ:
-Պարոն Եղիազարյան, իշխանությունն էլ կադրային փոփոխություններ է անում: Արդյո՞ք դա մարտահրավերների լուծում չէ:

-Գումարելիների տեղափոխությունից գումարը երբեք չի փոխվում:
-Այդ դեպքում ո՞րն է այդ փոփոխությունների նպատակը:
-Դրանք ճիգեր են` այս ամենն ինչն ի մի բերելու համար, որովհետև այս տարվա կեսերին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի, այսպես ասած թիմը, կլանը բավականին թուլացել է: Հիմա այդ կադրային փոփոխություններով նա պետք է աշխատի կլանը ուժեղացնել, նոր մարդիկ բերել և այն թևը, որը ստեղծվել է և արդեն դեմ էր դուրս գալիս նրան, այդ թևը հնարավորինս թուլացնելու համար:
-Այդ ամենը արդյունք չի՞ տալիս, և դրանից կարո՞ղ է օգտվել ընդդիմությունը: 
-Ես այստեղ օգտվել բառը չէի ցանկանա օգտագործել, որովհետև իմ հայրենիքի առջև բարդագույն խնդիրներ են ծառանալու 2011-ին`այն, ինչի մասին պարբերաբար ասում էինք, որ ամեն ինչ իր գինն ունի: և առաջինը դա հողերի հանձնումն է: 
-Պարոն Եղիազարյան, ի՞նչն է ձեզ հիմք տալիս հողերի հանձնման մասին նման պնդում անելու համար:
-Քանի որ հնարավոր չէ ամեն ինչ ներել: Որովհետև այս ամեն ինչը` ընտրությունները, կեղծիքները, այս ժողովրդավարությունխաղալը, այս ամեն ինչը իր գինն ունի: Այսինքն, նախապես իրենք զոհին ընտրում են, թե ինչ պետք է վերցնեն, և եթե թանկ բան են վերցնում, ուրեմն ավելի մեծ այլանդակություններ են թույլ տալիս, որ սրանք անեն: Այն, ինչ եղավ ընտրությունների ժամանակ Հայաստանում: Դա հենց այնպես չարվեց: Վերջ ի վերջո, բացահայտվեցին փաստաթղթեր, որտեղ ասվում է, որ մեր վաճառած զենքով Իրաքում ամերիկացի զինվոր է սպանվել: և այդ սկանդալային փաստը ԱՄՆ իշխանությունները մոռացության են տվել, իսկ նրանք նման բանը երբեք մոռացության չեն տալիս: Անմիջապես պատժում են նման արարքի համար: էլ չեմ ասում հնչած որակումները, որ Հայաստանը ահաբեկչությանը մասնակից երկիր է: Եթե սրանք իրենց այդ սպառնալիքները չիրականացրեցին, ուրեմն այդտեղ շատ լուրջ նպատակ կար: Ուրեմն մի բանի հետ փոխեցին դա:
-Ղարաբաղի՞:
-Այո, դա կլինի Ղարաբաղի հարց, կլիներ այն, որ Օբաման խոստացել էր ապրիլքսանչորսյան իր ուղերձով արտասանել Ցեղասպանություն բառը, բայց ամսի 23-ին կանչեցին և արձանագրություն ստորագրեցին: Այսինքն, մի բանի հետ փոխել են սպառնալիքը, եթե այդ լրջագույն հարցով ԱՄՆ-ն չարձագանքեք: Այսինքն, իրենք ստանալու բան ունեն, և այս ամեն ինչում արդեն դանակը հասել է ոսկոռին. ձգում են, ձգում են, խոստանում են, այս կանենք, այն կանենք, նախագահական ընտրություններից հետո կանենք, ԱԺ ընտրություներից հետո կանենք: Այս ամենը խոսում է միայն մի բանի մասին, որ լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած պետությունը: և որ կոնգրեսը պահպանվեց, չքայքայվեց, չքանդվեց, մոռացության գիրկը չանցավ, սա ուղղակի հայ ազգի փրկությունն է, որովհետև այդ մարտահրավերներին պատասխանողը, միակ պատասխանողը, ով կարող է փրկել Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսն է:
-Իսկ գուցե ուժեղ ընդդիմությունը դրսին պետք չէ՞, գուցե նրան հենց Սերժ Սրագսյանի նման թույլ մե՞կն է պետք, որ դրսին տա այն, ինչ իրենց պետք է: 
-Ւհարկե, այդ նույն ԱՄՆ-ն ատամներով պահելու է Սերժ Սարգսյանին, պարտադիր:
-Այդ դեպքում, դրսի նման աջակցության պարագայում Կոնգրեսի պայքարը ինչպե՞ս կընթանա:
-Մենք պետք է մի բան հասկանանք, որ երբեք և երբեք չպետք է հույսներս դնենք այդ սին «ժողովրդավարություն» կոչվածի վրա: Մենք երբեք չպետք է հույս ունենանք, որ Պրեսկոտը գալու է և Հայասանում հետևելու է ընտրություններին: Պրեսկոտը գալու է, որպեսզի այստեղ գումար աշխատի և պարտադիր մի մարդու բերեն իշխանության, որին ժողովուրդը ձայն չի տվել: Որովհետև որքան որ թույլ է երկրի նախագահը, այդ երկրի հետ ցանկացած ծրագիր կարող ես անցկացնել: Տեսեք ինչ են անում Եվրոպայի կենտրոնում` Բելոռուսում, նույն բանը: Իրենց պետք է Լուկաշենկոն, այդ դագանակը, (իսկ ես դրան ուրիշ կերպ անվանել չեմ կարող.  այդ ժողովրդավարությունը այսօր իրոք դագանակ է), օգտագործեցին այն մարդկանց գլխին, ովքեր իրենց պետք չեն` ասելով, թե նա չի պահպանում երկրում ժողովրդավարությունը:  Հիմա իրենց պետք է Լուկաշենկոյին օգտագործել Ռուսաստանի դեմ, և սուսուփուս, նույն ջարդերը, նույն պրովոկատորները, ինչ Երևանում: Ոուղղակի նայեք այդ կադրերը, տեսեք. թե ինչ է կատարվում Մինսկի կենտրոնում, և մտովի տեղափոխվեք դեպի մարտիմեկյան Հայաստան: Նույնն բանը: Նույն սցենարը, նույն արտահայտությունները, նույնիսկ Լուկաշենկոյի խոսքը Քոչարյանի խոսքն էր, թե իրավապահները գտնվեցին ամուր, կիրառեցին օրենքները: Նույնկերպ հարյուրավոր մարդիկ հայտնվեցին բանտերում, բայց ի տարբերություն իհարկե, Հայաստանի, Բելոռուսում` Եվրոպայի կենտրոնում, ասել են, որ զոհեր չպիտի լինեն: Այսինքն`մարդ չսպասնեք, թաքուն սպանեք: Հիմա էս դեպքերից հետո Բելառուսում էլի կսկսեն կորել, բայց փողոցում արյուն չեն թափի: ԵԽ բոլոր պատգամավորները հո սրիկա չեն, մարդիկ են, որոնք չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում այդ երկրներում, ասենք կանայք են, որոնք այն գառան միսը, որ իրենք ռեստորանում ճաշակում են, իրոք չեն պատկերացնում, որ այդ գառը մորթվում է: և այդ Պրեսկոտի պես սրիկան գնում է այդ մարդկանդ հետ խոսում է, ահաբեկում է, որ գիտեք եթե Լուկաշենոկոյին չաջակցենք, ուրեմն այնտեղ մարդակերություն կսկսվի: Նրանց այդպես է համոզում, սրանցից էլ գումար է վերցնում, և կեցցե դագանակը, որի անունն է «ժողովդրավարություն»:
-Այդ պարագայում Հայաստանի ժողովուրդը և ընդդիմությունը միայնակ կարող է հաղթահարել այդ պատնեշը:
-Պարտադիր: Որովհետև, մենք թույլ չենք տա, որպեսզի այդ մարդիկ իրականացնեն Հայաստանի վերաբերյալ իրենց ունեցած ծրագրերը:
-Պարոն Եղիազարյան, ի՞նչ եք կարծում, որքան հավանական է, որ 2011-ը լինի արտահերթ ընտրությունների տարի:
-Միանշանակ այդպես կլինի: Ես կարծում եմ, որ սրանց վերջին հույն այն է, որ հենց դանակը ոսկոռին հասնի, վերջին պահին մի քանի ամիս շահելու համար, գնան ԱԺ արտահերթ ընտրությունների: Իհարկե, մեզ ձեռնտու է, որպեսզի լինեն նախագահական ընտրուփյուններ, որովհետև Հաայստանում ընտրություններով իշխանություն երբեք չի փոխվելու: Հայաստանում կարող է իշխանություն փոխվել միայն արտահերթ նախագահական ընտրությունենրով:
-Դուք դրա հավանակությունը տեսնո՞ւմ եք եկող տարի:
-Միանշանակ:
http://www.1in.am/arm/armenia_interview_5705.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.