Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ, քաղաքական կոալիցիայի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում«կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրելեն խորհրդարանական ընտրություններումսեփական ընտրացուցակներով հանդես գալու,փոխադարձ հանդուրժողականությանմթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցությանկանոններով ընտրություններին մասնակցելուիրենց պատրաստակամությունը»: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:
понедельник, 13 февраля 2012 г.
Լյուդմիլա Սարգսյանը «կոտրված չէ» կոալիցիոն համաձայնությունից
Հրազդանի քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ողջ հայության համար. Գուրգեն Եղիազարյան
Հրազդանում քաղաքապետի ընտրությունները պետք է դաս դառնան ոչ միայն ընդդիմության, այլև ամբողջ հայ ժողովրդի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը`խոսելով Հրազդան քաղաքի ընտրությունների մասին: Այն հարցին, թե Հրազդանի ընտրությունները հիմք տալիս են բոյկոտել ԱԺ ընտրությունները, նա պատասխանեց, որ ԱԺ ընտրությունները բոյկոտել նշանակում է թողնել, որ թաթար մոնղոլները բնաջնջեն Հայաստանը: Ըստ նրա` պետք է պայքարել, ոտքի կանգնել, և նրանց երկրից դուրս շպրտենք:
Գուրգեն Եղիազարյան. Ընտրությունները խախտվել էին առավոտյան 7-ին
«Այս ընտրություններում իշխանությունները ունեին երկու հզոր օգնականներ. մեկը սաստիկ ցուրտն էր` ընտրատեղամասերի ուղղակի կիսակապտած անդամներն էին, երկրորդը ՝ քաղցած, սովահար եղած, էդ քաղցից անտարբեր դարձած հրազդանցիները, որ կուլ գնացին 5000 դրամով: Այս գործոներն էին, որ օգնեցին գործող քաղաքապետին»,- Panorama.am-ի հետ զրույցում խոսելով Հրազդանում կայացած տեղական ընտրությունների մասին` ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, ով նախօրեին կայացած քվեարկության ժամանակ տեղամասերից մեկում քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձն էր:
«Եթե հետևենք ընտրական տեխնոլոգիաներին, ապա շատ բան այստեղ կարող ենք պարզել: Նախ և առաջ ընտրությունները խախտվել են առավոտյան ժամը 7-ին, ինչը խայտառակ խախտում էր. ընտրատեղամասում -5-6 աստիճան էր, դրսում՝ -20 աստիճան, հավաքարարը մաքրել էր դահլիճի հատակը, հատակը ջրից սառել էր, և դիտորդները, հանձնաժողովականները մտան այդ խուցը: Ցուրտն ազդում էր մարդկանց վրա: Անգամ դա էր հաշվարկված, ընտրատեղամասերում նստել չէր լինում»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը` վստահեցնելով, որ հրազդանյան ընտրությունների արդյունքները պայմանավորված են նաև «տեղամասերում ցուրտ լինելու հանգամանքով»:
суббота, 4 февраля 2012 г.
«Կեցցե մանուշակների հեղափոխությունը»
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ խորհրդարանական ընտրությունների եւ «բարետես ու փամփլիկ տղաների» մասին
- Վերջերս մամուլի ակումբներից մեկում Դուք հայտարարել էիք, որ ՀՀԿ ցուցակներով խորհրդարան են գալու «մինչեւ 35 տարեկան բարետես երիտասարդներ»: Ի՞նչ նկատի ունեիք, Սերժ Սարգսյանը փոխո՞ւմ է իր թիմը:
- Հիշեցնեմ Հանրապետական կուսակցության պատմությունը. երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանը թողել էր մի փոքրիկ կուսակցություն, որը մեկ գիշերվա ընթացքում դարձավ հզորագույն կուսակցություններից մեկը: Ինչպես մեկ գիշերվա ընթացքում դարձավ, այնպես էլ մեկ գիշերվա ընթացքում կփլուզվի: Կյանքի օրինաչափությունն է այդպիսին:
Ինչ մնում է իմ հայտարարությանը, այո, իմ ունեցած տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ ցուցակում մոտ 80 տոկոսը կլինեն բարետես, ինչու ոչ՝ նաեւ փամփլիկ երիտասարդներ, գելած մազերով: Կարծում եմ՝ այսօր Հայաստանում կրկնվելու է վրացական սցենարը:
Քրդստանը՝ մինչեւ մայի՞ս
«Մինչեւ մայիս աշխարհի քարտեզը կվերաձեւվի, եւ կառաջանա նոր պետություն՝ Քրդստան: 40 միլիոն քրդերը կունենան իրենց հայրենիքը՝ Քիրքուկ մայրաքաղաքով: Ու եթե մինչ այժմ արեւմտյան պետություններին թուրքական էքսպանսիայից պահում էին Պարսկաստանը, Իրաքը, հիմա դա կանի նորաստեղծ Քրդստանը: Այս ծրագրի մի մասը նախապատրաստում են Հայաստանում: Արաքսի հարավային հատվածում Թուրքիան եւ Ադրբեջանը Պարսկաստանից կպոկեն Ատրպատականը: Այսօր սրան խոչընդոտում է միայն ՌԴ-ի ներկայությունը Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
среда, 1 февраля 2012 г.
Իշխանությունները պատրաստվում են ՀԱԿ-ի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել. մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»:
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ:
вторник, 31 января 2012 г.
Սովածը կուշտին ձայն չի տա. Գուրգեն Եղիազարյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը երկրում տիրող իրավիճակի միակ ելքը համարում է արդար ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ վերջին հինգ ընտրությունների ժամանակ արձանագրված երևույթները մեկը մեկից խայտառակ են եղել։
«Ամեն ընտրություններին հույսերս կապում ենք Եվրոպայից եկած տարբեր սկոտների-բաների հետ, դրա համար էլ ավելի խայտառակ արդյունքներ ենք ստանում։ Եկեք նորմալ ընտրություններ անցկացնենք, թող ժողովուրդը որոշի՝ ում է ընտրում։ Բայց սովածը երբեք կուշտին ձայն չի տա»,-ասաց Եղիազարյանը։
ՀԱԿ-ում դավաճանների չեմ ճանաչում. Գուրգեն Եղիազարյան
«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ Լ. Ալեքսանյանի՝ ՀՀԿ ցուցակը կազմվելու է նոր ձևով, ՀՀ նախագահը հաշվի է առնելու հասարակության, կուսակցականների կարծիքը, և նոր խորհրդարանը լինելու է առողջ:
«Հայտարարել ենք, որ սերնդափոխություն է լինելու, անձերի հետ կապված ոչինչ չի քննարկվել: Բայց ասվել է, որ գործարարները պետք է իրենց գործով զբաղվեն, իսկ կանայք ավելի շատ լինեն»:
Մինչդեռ Գ. Եղիազարյանը նկատեց, որ ամենաժողովրդավարական սկզբունքով են կազմելու ՀԱԿ-ի ցուցակը. «Մերը այլ ցուցակ է, և ես ցանկություն չունեմ լինելու ՀԱԿ-ի ցուցակում. ժպիտը դեմքներիս ենք ցուցակը կազմելու»:
четверг, 26 января 2012 г.
Арарат Мкртчян: «Переговоры между властью и оппозицией заложили основу новой политической культуры в Армении»
Экс-министр здравоохранения Армении, представитель социал-демократической партии "Гнчак" ("Колокол") Арарат Мкртчян в интервью «ВК» подводит итоги 2011 года и дает прогнозы на 2012 год.
- Какие наиболее важные, на ваш взгляд, события произошли во внутриполитической жизни Армении в ушедшем году?
- Правящая коалиция (в лице парламента и правительства) полностью провалила свои предвыборные обещания, а также программу правительства на 2008-2012 годы. Свидетельством этого можно считать недавнее выступление премьер-министра Тиграна Саркисяна, в котором он указал на очень высокий уровень бедности и миграции.
вторник, 17 января 2012 г.
«Դավիթ Շահնազարյանը չէր հերքել՝ ես կարող եմ հերքել»
Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ի ընտրացուցակի մասին
«Բնականաբար, մոտենում ենք ինչ-որ շրջանի, երբ բոլորին հետաքրքրում են հերթական խորհրդարանական ընտրությունները: Բայց ես մնում եմ համոզման, որ հնարավոր է հերթական ընտրությունները կանխել: Իհարկե, նաեւ կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հերթական ընտրությունների: Իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերի քննարկման առարկան այսօր դա է, բայց ինչ մնում է ՀԱԿ-ին, ՀԱԿ-ում դա այդքան բուռն քննարկումների առարկա չէ: Չեմ բացառում, որ ինչ-որ շրջանակներում շոշափվում է այդ հարցը, բայց եթե նման քննարկումներ լինեին, մենք եւս դրանց մեջ կլինեինք»,- «Առավոտի» հարցին՝ իրականության հետ աղերսներ ունե՞ն այն լուրերը, որ այս օրերին ՀԱԿ-ում բուռն քննարկվում են նախընտրական ցուցակի եւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցողների ցուցակի հարցերը, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Հերյուրանքների շարան
Հ1-ը մի ամբողջ հաղորդում նվիրեց հայտնի հետախույզ Վարդանյանի մահվան առիթով, մասնավորապես աղաղակելով, որ վերջինս 90-ականներին եղել է հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, խոսել երկրի հետախուզության զարգացման եւ առհասարակ հետախուզական աշխատանքների մասին, եւ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ ոչ (բայց չեք նշել, թե ինչի համար է «ոչ» ասել): Ու ըստ Հ1-ի՝ միայն Սերժ Սարգսյանի օրոք է հարցը կրկին բարձրացվել, եւ, փաստորեն, այդժամ է մեր հետախուզությունը կանգնել բոլորովին նոր ուղու վրա: Եվ այս ամենի վառ ապացույց-փաստարկ էր ներկայացվում Վարդանյանին Սարգսյանի կողմից շքանշանով պարգեւատրումը:
Մինչդեռ սա հերյուրանքների մի ամբողջ շարան է, որովհետեւ՝ առաջին. եթե 90-ականներին հանդիպել են վերոնշյալ անձինք, ապա այդ ժամանակ քչերին էր հայտնի Վարդանյանը եւ հետեւաբար՝ իր սխրանքները, ուրեմն, Տեր-Պետրոսյանը չէր կարող ցանկացած մարդու հետ, որին չէր ճանաչում, խոսել հետախուզական հարցերից:
понедельник, 16 января 2012 г.
Realpolitik ծրագրի հյուրն է Լյուդմիլա Սարգսյանը
Ժողովուրդը պետք է ապագա տեսնի իր երկրում
«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
- Մենք արդեն նախընտրական տարում ենք գտնվում, և վստահ եմ, որ առաջիկայում զարգացումները բավական թեժ են լինելու խորհրդարանական ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ունենալու համար. ակնհայտ է, որ իշխանությունը բավական մեծ սպեկտրով մտնելու է ընտրապայքարի մեջ, և ընդդիմությունն էլ կարծես բավական մեծ եռանդով պատրաստվում է ընտրությունների: Դուք 2007 թվականին ընտրություններին մասնակցել եք որպես առանձին քաղաքական ուժ, այժմ ՀԱԿ անդամ եք և ՀԱԿ-ի կազմում նոր համարումով, նոր հանգամանքով եք մասնակցելու: Ի՞նչ տարբերություն կա 2007 և 2012 թվականների իրավիճակների միջև: Ինչպե՞ս եք գնահատում երկրի վիճակը, քաղաքական ուժերի նախնական ելման այն դրությունը, որում հիմա գտնվում ենք և ի՞նչ դրական միտումներ կան:
- Թեժ կարելի է գնահատել մյուս քաղաքական ուժերի համար, որոնք մտնում են ընտրական գործընթացների մեջ, իսկ ՀԱԿ-ի համար թեժ է եղել ամբողջ 5 տարին: Մենք չենք դադարեցրել մեր պայքարը, բայց բնականաբար հասնելով նախընտրական շրջանին՝ ակնկալում ենք նաև դեռ փետրվարին հանրահավաքային գործընթացների արդյունքում նորագույն ալիք բարձրացնել և ակնկալում ենք, որ կարող ենք կանխել հերթական խորհրդարանական ընտրությունները՝ անցկացնելով նախագահական ընտրություններ, որովհետև մեր կարգախոսը չի փոխվել, և մենք մեր նպատակներից հետ չենք կանգնել, միանշանակ պահանջելու ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դրան հասնելու միակ ճանապարհը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է, իսկ ակտիվ մասնակցություն ակնկալում ենք, որովհետև շատ լավ գիտենք բարոյահոգեբանական այն վիճակը, որը տիրում է երկրում:
- Չե՞ք կարծում, որ խորհրդարան անցնելու հիմնական խնդիրը կարող է տուժել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու դեպքում: Ի վերջո, առաջիկայում նաև ծրագրերի պայքար է լինելու` նախընտրական խոստումների, ժողովրդի հետ ինտենսիվ աշխատանքի շրջան է լինելու, և քաղաքական այլ ուժեր կարող են օգտվել ՀԱԿ-ի ընտրած հիմնական մարտավարությունից՝ այս ընտրություններն օգտագործել Սերժ Սարգսյանին տապալելու համար, և արդյունքում շահեն նաև այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են ՀԱԿ-ի ձայներին:
- Ես չեմ կարծում, որ հատուկ քարոզչություն է պետք անել, որպեսզի ժողովրդին կարողանանք համոզել, թե որ քաղաքական ուժը ինչ նպատակներ է հետապնդում այս երկրում և կոնկրետ ծրագրեր ներկայացվեն: Մենք մեր ծրագրերը ներկայացրել ենք նաև տնտեսական ծրագրի տեսքով: Ես կարծում եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որը կասկածում է, որ ՀԱԿ-ը իրոք Հայաստանում պայքարում է անօրինականության դեմ: Մենք այս իշխանություններից ունենք մի պահանջ` լեգիտիմ իշխանության ձևավորում, որը շուրջ 5 տարի մենք չունենք: Հետևաբար մեր առաջնային նպատակը կար և շարունակում է մնալ Հայաստանում օրինակարգ իշխանության հաստատումը, և հատուկ լոզունգներ պետք չեն, որպեսզի ժողովրդին համոզենք, որ նրա ներկայությունը, նրա կարևորությունը առաջնային է: Ժղովուրդը իր ակտիվ մասնակցությամբ և արդարացի դժգոհություններով կարող է տեղից շարժել գործընթացը և հասնել այդ նպատակին:
- Տիկին Սարգսյան, քաղաքական դաշտում ի՞նչ նոր տեխնոլոգիաներ, ի՞նչ կարգախոսներ է պատրաստվում ներմուծել ՀԱԿ-ը, որ կարողանա խորհրդարանի ընտրությունների շեմին նոր զանգվածներ ընդգրկել կամ վերադարձնել այն զանգվածներին, որոնք այս ընթացքում իրենց դերակատարությունը պասիվացրել են:
- Բավականաչափ տեխնոլոգիաներ կան, որ կարելի է կիրառել, բայց ես կարծում եմ, որ նման տեխնոլոգիաների կարիք չենք ունենալու: Երկրում վիճակը այնքան ծանր է, որ ոչ միայն նպաստելու է համախմբման, այլև ժողովրդին մղելու է ակտիվության: ՀԱԿ-ը մի խնդիր ունի. անկեղծ լինել ժողովրդի հետ, որը մենք միշտ արել ենք: Միգուցե ինչ-որ պահի, շատերի կարծիքով, հանրահավաքային գործընթացներում ժողովրդի քանակը ինչ-որ չափով նվազեց, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ 4-5 տարի ժողովուրդը չի կարող այն նույն ակտիվությամբ մասնակցել հանրահավաքային գործընթացներին, որը ակնկալում են քաղաքական ուժերը: Հետևաբար շատ նորմալ եմ համարում, որ ինչ-որ մի շրջան մարդկանց մի քանակ մի փոքր պասիվացավ, բայց նաև հասկանանք, որ շատ հանրահավաքներ մարդիկ ուղղակի առցանց դիտում էին: Հետևաբար ես համարում եմ, որ մենք ընդհանրապես չենք կորցրել մարդկանց քանակը, և անհրաժեշտ պահին,- իսկ այդ պահը արդեն հասունացել է,- այդ նույն մարդիկ, նաև գիտակցելով իրենց կարևորությունը, որի շուրջ մենք շուրջ 4 տարի աշխատել ենք, որ կարողանանք ձևավորել քաղաքացիական հասարակություն, կգան հրապարակ: Ես վստահ եմ, որ փետրվարյան հանրահավաքային շարքի ժամանակ մենք ունենալու ենք բազմահազարանոց հանրահավաքներ և օր օրի աճող մարդկանց քանակ: Բնականաբար, պետք է փորձենք դրա արդյունքում պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
- Ակնհայտ է, որ իշխանությունը հիմնականում երկու խաղացողներով է մտնելու ընտրական գործընթացների մեջ, և դրանցից մեկը` ԲՀԿ-ն, հավակնելու է ընդդիմության ձայներին և բնականաբար այստեղ լուրջ խնդիր է առաջացնելու և՛ վարչական, և՛ ֆինանսական առումով: Ակնհայտ է, որ չքավոր խավը, որի նկատմամբ ԲՀԿ-ն հատուկ վերաբերմունք ունի, մշտապես բողոքավոր զանգված է եղել, և պայքարը գնալու է հատկապես չկողմնորոշված զանգվածների համար, որոնք նաև այս ընտրություններին էապես փոխելու են իրերի դրությունը և քվեների հարաբերակցությունը: Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել:
- Նշեմ, որ ԲՀԿ-ն չի կարող ակնկալել իրական ընդդիմության քվեները, որովհետև ԲՀԿ-ն առ այսօր շարունակում է մնալ կոալիցիայի կազմում, որից դուրս գալու մասին պաշտոնապես չի հայտարարել, հետևաբար ԲՀԿ-ն չի կարող դիտարկվել հասարակության մեջ որպես ընդդիմադիր կուսակցություն, ուստի ընդդիմությունից ԲՀԿ-ն չի կարող ձայն տանել: Այո՛, խնդիր է, որ չունևոր հատվածի նկատմամբ ԲՀԿ-ն ռևերանսներ է անում և ինչ-որ ձևով փորձում է, ունենալով ֆինանսական մեծ միջոցներ, ինչ-որ հարցեր լուծել նրանց համար, բայց դա ևս դիտարկվում է որպես ընտրակաշառք, և ես շատ ուրախ կլինեի, որ ԲՀԿ-ն այս շրջանում զերծ մնար նման «բարեգործություններից»: Հանրահավաքային գործընթացի զարգացումների արդյունքում այդ չունևոր հատվածը ևս հայտնվելու է հանրահավաքներում, փողոցներում, հատկապես, որ նա շատ ավելի ընչազուրկ է, և վիրավորանքը` ավելի մեծ: Չկա վստահություն իշխանությունների նկատմամբ, և դրանով է նաև պայմանավորված բարոյահոգեբանական ծանրագույն վիճակը, որը այսօր կա Հայաստանում: Մարդը այս երկրում ապագա չի տեսնում, նույնիսկ՝ այդ չունևոր հատվածը, որ սովորաբար փորձում է ստանդարտ մտածելակերպով առաջնորդվել, նա ևս ստիպված է մտածել վաղվա օրվա մասին:
- Տիկին Սարգսյան Սերժ Սարգսյանը իր ամանորյա ուղերձում օգնություն էր խնդրում հասարակությունից, ժողովրդից, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս ասում էր, որ ՀՀԿ-ն ամեն գնով իշխանությունը պահելու խնդիր չի դրել այս ընտրություններում: Որքա՞ն անկեղծ եք համարում այս նոր հռետորաբանությունը, նոր որակի խոսքը, ումի՞ց էր օգնություն խնդրում Սերժ Սարգսյանը և ինչի՞ համար էր խնդրում, և Շարմազանովի խոսքը, ի վերջո, որքանո՞վ կարող է անկեղծ լինել: Ի՞նչ եք կարծում, իշխանությունը պատրա՞ստ է ընդդիմություն լինել:
- Միանշանակ ո՛չ: Ընդդիմությունն այնքան միամիտ չէ, որ հավատա իշխանության նմանատիպ արտահայտություններին, խոսքերին, քանի որ իշխանության մեջ շարունակում են մնալ նույն մարդիկ, ովքեր ուզուրպացրեցին իշխանությունը, հետևաբար նրանք վերարտադրության խնդիր ունեն և նորից հույս ունեն, որ կարող են ժողովրդին մոլորության մեջ գցել: Իրոք հասկանալի չէ, թե օգնությունը Սերժ Սարգսյանը ումից է խնդրում, բայց այսօր չկա միամիտ մարդ, որ չհասկանա գործող վարչախմբի իրական նպատակը, հետևաբար ոչ մի անկեղծություն չկա այդ խոսքերի մեջ: Իրոք հասկանալի չէ, թե օգնությունը Սերժ Սարգսյանն ումից է խնդրում: Չեմ բացառում, որ դա որոշակի մեսիջ է պարունակում քաղաքական ուժերին, բայց պարզ չէ, թե ում է ուղղված մեսիջը: Օգնություն խնդրելուց առաջ պետք էր 4 տարի ժողովրդին ծառայել: Այսօր մի ամբողջ ժողովուրդ ծառայեցվում է քրեաօլիգարխիկ համակարգին, ծառայեցվում է Սերժ Սարգսյանին, ծառայեցվում է կառավարությանը: Եթե կառավարությունը հայտարարում է, որ իրենց ցուցանիշներով Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, դա նշանակում է` ամեն երրորդ մարդը աղքատ է: Դեռևս կոալիցիոն կառավարության ձևավորման ժամանակ ինչ խոստումներ էին տալիս և աղքատության շեմը ինչքան էին իջեցնելու` 10.2 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը` 1.6 տոկոս: Այսօր ի՞նչ ցուցանիշներ ունենք` 30 տոկոս աղքատություն և 15 տոկոս ծայրահեղ աղքատություն, այսինքն` ինչպե՞ս կարելի է վստահել մարդկանց, որոնք խոստանում են մի բան և հեռու գնում խոստումներից:
- Չի բացառվում, որ իշխանության ձեռքին ավելի մեծ հնարավորություններ են բացվում` ավելի շատ ձայներ կորզելու, հենց ընտրակաշառքի օգնությանը դիմելու իմաստով, այսինքն` որքան աղքատությունը շատ լինի, այնքան ավելի մատչելի կլինի ձայներ գնելու հնարավորությունը, և հնարավոր կլինի այդ բիրտ մեթոդներով հասնել հաջողության ու հաղթանակի:
- Ես կարծում եմ, որ ամեն մի իշխանության հնարավորությունները նախընտրական շրջանում շատ ավելի մեծ են լինում, քան մեկ այլ քաղաքական ուժինը: Դա նրանց վարչական ռեսուրսներն են, սովորաբար դա մեր երկրում օգտագործվում է, որը նույնպես անընդունելի է, որովհետև հավասար մեկնարկային պայմաններ չեն ստեղծվում, և Հայաստանում այդ հնարավորությունը իշխանությունը միշտ ունենում է: Աղքատ հատվածը հիմնականում օգտվում է հեռուստատեսությունից և լսում այն, ինչ այնտեղ մատուցվում է իրեն: Եթե իրականում Սերժ Սարգսյանը քաղաքական կամք դրսևորի և փորձի արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել` ՀՀԿ-ն 3 տոկոս ձայնից ավելի հավաքելու հնարավորություն չունի, հետևաբար ի սկզբանե հակված եմ մտածելու, որ հերթական ընտրությունները պետք է ամեն գնով փորձեն կեղծել: Հետևություն անելով` կարծում եմ, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք ներկայացված չեն կոալիցիայում, և որոնք իրոք խնդիր ունեն Ազգային ժողով մտնելու և ընդհանրապես Հայաստանում բարեփոխումների իրականացման ծրագրերին մասնակցելու, պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր քաղաքական ամբիցիաները և փորձեն համախմբվել: ՀԱԿ-ը նման առաջարկություն հնչեցրել է, և այսօր էլ մենք պատրաստ ենք այդ համախմբման գործընթացում առանցքային դերակատարություն ունենալ:
- Հավատո՞ւմ եք այդպիսի համագործակցության:
- Ուզում եմ հավատալ, որովհետև առողջ բանականությունը հուշում է, որ միայն այդ դեպքում ժողովուրդը կարող է հաղթանակ գրանցել ընտրությունների ժամանակ և վստահ լինել, որ իր քվեն տեղ է հասնում, այլ պարագայում երկիրը զրկվում է ապագայից, և հերթական կեղծված ընտրությունները հնարավորություն չեն ընձեռելու մեր երկրին, որ արտաքին մարտահրավերներին կարողանանք դիմակայել, կարողանանք զարգացնել տնտեսությունը, կարողանանք մեր ժողովրդին մեր երկրում պահել: Եթե մի մեծ հատված արդեն իսկ լքել է երկիրը, մյուս հատվածը արդեն ճամպրուկները պատրաստ սպասում է ընտրություններին, որ արդունքները տեսնելով` որոշում կայացնի` մնա՞ այս երկրում, թե՞ ընդմիշտ հեռանա: Դա արդեն մեր ազգային դժբախտությունն է, հետևաբար ամեն ինչ պետք է անել, որ ժողովուրդը դուրս գա ապատիայից և ապագա տեսնի այս երկրում, հակառակ դեպքում մենք երկիրն էլ ենք կորցնելու: Դա ազգային անվտանգության հարց է:
- Արտաքին ուժերի մասնակցության աստիճանը առաջիկա ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում, եթե համեմատեք նախորդ ընտրությունների հետ:
- Նախորդ խորհրդարանական ընտրությունների մասով չեմ կարող ասել, թե արտաքին ուժերը ինչ ազդեցություն են ունեցել. մենք մասնակցություն ունեցել ենք, բայց շատ լավ հասկանում էինք` քանի որ միասնական ընդդիմություն չկար, միասնական պայքար չէր դրսևորվում վարչախմբի դեմ, և բնականաբար, արդյունքներ չգրանցվեցին: Այսօր կա հզոր ընդդիմություն: Այսօր կա ՀԱԿ, որտեղ միավորվել են 18 և ավել կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և ժողովրդի մի մեծ հատված, որը Կոնգրեսի համակիրն է: Ակնկալում եմ, որ էլի կլինեն քաղաքական ուժեր, որ կփորձեն համագործակցել` չանդամագրվելով ՀԱԿ-ին, որովհետև մենք խնդիր ենք լուծելու, որը ոչ միայն մեր և մյուս քաղաքական ուժերի համար է, այլև հենց ժողովրդի համար: Հետևաբար բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ազգային ուժեր են համարում, որոնք հասկանում են, որ ոչնչանալու են չմիավորվելու պարագայում, կփորձեն համագործակցել: Այո՛, շատ քաղաքական ուժեր իրոք կոչնչանան, որովհետև այլևս հնարավորություն չեն ունենա պայքարելու և կայանալու: Արտաքին ազդեցության մասով բնական է, որ պետք է փորձեն ինչ-որ ձևով միջամտել, նրանք էլ ունեն իրենց կողմից նախընտրելի քաղաքական ուժեր, և չեմ բացառում, որ պետք է փորձեն միջամտել, բայց հույս ունեմ, որ ամեն դեպքում ժողովրդի ակտիվ մասնակցությունն է, որ լուծում է տալու այդ հարցին, իսկ արտաքին ուժերի միջամտությունը կամ պասիվ դիրքորոշումը կարևոր չէ, երբ ժողովուրդը ակտիվ պայքար է մղում: Ես կգերադասեի, որ արտաքին ուժերը ընդամենը մեզ չխանգարեին: Նրանց օգնության կարիքը մենք չենք զգում:
- Չե՞ք կարծում, որ այս ընտրություններում խորհրդարանում տեղեր ունենալուց հետո, այլ նախընտրական դաշինքների նման Կոնգրեսը ևս կդադարի որպես Կոնգրես գոյություն ունենալ, և դա էապես կդժվարացնի 2013 թվականին Կոնգրեսում հավաքված քաղաքական ուժերի հիմնական անելիքը:
- 4 տարիների ընթացքում ՀԱԿ-ին ադամագրված քաղաքական ուժերի միասնականությունը պահպանվել է: Մենք կոնկրետ նպատակ ունենք: ՀԱԿ-ում անդամագրված բոլոր քաղաքական ուժերը շատ լավ գիտակցում են, որ միայն խորհրդարանական ընտրություններով խնդիր չի լուծվում, և նախագահական ընտրություններին հասնելու համար մենք պետք է կարողանանք պահպանել մեր միասնականությունը, որ ժողովուրդը հավատա իր ընտրած քաղաքական ուժին:
четверг, 12 января 2012 г.
ՕԷԿ-ը հյութեր է բաժանում, ԲՀԿ-ական Քուշկյանը՝ բարեգործություն է անում
ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, իշխանությունները տրամադրված չեն արդար ընտրություններ անցկացնել. «Եթե այդպիսի տրամադրություններ ունենար, ապա ժամանակից շուտ չէր սկսի քարոզարշավը, որոնք արտահայտվում են մարզերում փոքրիկ նվիրատվություններ անելով: Չորս տարվա լռությունից հետո սկսում են մարդկանց մեկ շիշ հյութ նվիրելով… ՕԵԿ-ի օրինակն եմ ասում»: Տիկին Սարգսյանի խոսքերով, քարոզարշավը սկսել են նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն. «Նույն ԲՀԿ-ական առողջապահության նախարարը, որը տարիներ շարունակ կարող էր առողջապահական ծրագրեր իրականացնել ու ուներ դրա ոչ միայն հնարավորությունը, այլեւ պարտավորությունը՝ դա սկսել է անել միայն հիմա՝ ընտրությունների նախաշեմին: Դե ՀՀԿ-ն էլ դրոշներն առած համայնքից համայնք է գնում»:
Տեր-Պետրոսյանը կգլխավորի՞ ցուցակը
Հարցազրույց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ
- Տիկին Սարգսյան, արդեն գրեթե 4 ամիս է մնացել ԱԺ ընտրություններին: Հայ ազգային կոնգրեսը որոշե՞լ է` ինչպես է մասնակցելու դրանց:
- Նախ պիտի ասեմ, որ Հայ ազգային կոնգրեսն ակնկալում է, որ մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները` փետրվարին մեծ հանրահավաքային գործընթաց է սկսվելու, որին ժողովրդի ակտիվ մասնակցությունը երկրում ինչ-որ բան փոխելու է: Կարծում եմ, այդ ակտիվության արդյունքում մենք կարողանալու ենք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:
ՕԵԿ-ի մասին խոսելն է անգամ անիմաստ
Թեեւ Հանրապետականն արդեն բավական երկար ժամանակ պնդում է, թե ցանկանում է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, բայց ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն առավել քան համոզված է, որ Հանրապետականն անկեղծ չէ իր ցանկությունների մեջ:
Ըստ նրա` իշխող կուսակցությունը դեմ է 100 տոկոսանոց համամասնականի անցնելուն, քանի որ դա նվազեցնում է ԱԺ-ում իրենց տեղերը, պակասում է վերահսկողությունը ընտրատեղամասերում: Ընտրակարգը փոխելու դեպքում նա թեեւ համոզված չէ, որ փող տվող-ընտրվողները բացարձակապես կվերանան, բայց կարծում է, որ համամասնականի ցուցակներում ավելի քիչ տեղ կունենան:
ՍԴՀԿ նախագահը համոզված է, որ իշխանություններն արդեն երեք ամիս սկսած իրենց քարոզարշավով հերթական չիրականանալի խոստումներով են կերակրում ժողովրդին: Լյուդմիլա Սարգսյանն առաջարկում է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին` ցանկությունների անկեղծությունն ապացուցելու համար ընդունել ընդդիմության առաջարկությունը: