суббота, 9 января 2010 г.
ՍԴՀԿ – 7-րդ համագումար.Բացման խոսք
ՍԴՀԿ –ի այսօր մեկնարկած 7-րդ համագումարը սովորական միջոցառում չէ, անցկացվող համաձայն մեր կուսակցության գործունեության ժամանակացույցի :Այն առանձնակի երևույթ է ,որը դժվար է թերագնահատել ,քանզի այստեղ ,այս ամբիոնից հնչեցված մտքերը ,գաղափարները ,որոշումները ոչ միայն հետադարձ հայացք են հաշվետու ժամանակահատվածին, նշմարում լուծվելիք խնդիրների ,այլ նաև հայացք են Հայաստանի և ողջ հայության ներկայիս ու ապագայի :
Եվ չնայած որ լատիներեն փարտիս բառը, որը հայերեն թարգմանությամբ հնչում է որպես կուսակցություն ,նշանակում է ընդամենը ընդհանուրի մեկ մաս ,մենք համարձակություն ենք վերցնում մեր վրա տալու որոշակի գնահատականներ, որոնք հավակնում են լինելու մեր ժողովրդի ոչ թե մի մասի, այլ ճնշող մեծամասնության կարծիքը:
Ակնհայտ ճշմարտություն է ,որ յուրաքանչյուր իրեն անկախ հռչակած պետության հիմնարար սկզբունքներից է ինքնիշխանությունը : Ինքնիշխանություն ասելիս ,մենք նկատի ունենք պետության ղեկի մոտ գտնվող ղեկավարության ունակությունը ընդունել որոշումներ, առաջնորդվելով միմիայն գերագույն ազգային-պետական շահերով :
Այդպիսին էր մասնավորապես այն իշխանությունը, որը ղեկավարվում էր ՀՀ առաջին հիմնադիր նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի կողմից :
Հայաստանի Հանրապետությունը դժվարին պայմաններում ,գտնվելով ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակում ,խրոնիկ շրջափակման մեջ , առաջին հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ոչ միայն չզիջեց իր սուվերենությունը , այլ ընդհակառակը` հաստատակամորեն կանգնեց ոտքի, հաղթեց պատերազմում և ձեռք բերեց պատշաճ միջազգային իմիջ, ինչի հիմքը համդիսացավ հենց ինքը` սուվերենությունը և դրա հետ սերտորեն կապված ժողովրդավարությունը, քանզի ուժեղ, անկախ իշխանություն կարելի է ապահովել միայն ունենալով ժողովրդի վստահության քվեն ,իսկ այդ քվեն իր հերթին կարող են ապահովել միմիայն ժողովրդավարական համակարգը , ժողովրդավարական ռեալ գործող ինստիտուտները : Դեմոկրատիայի բացակայության պայմաններում , գտնվելով անազատության մեջ ,ժողովուրդը երես է թեքում իշխանություններից , ինչի վերջնական արդյունքն է լինում սուվերենության կորուստը :
Ավաղ, այդպես եղավ նաև ներկա իշխանությունների հետ: Վերջին տասը տարիների ընթացքում , առաջնորդվելով լոկ եսասիրական, նեղ խմբային շահադիտական հետաքրքրություններով, Քոչարյան- Սարգսյան զույգը ստեղծեց կրիմինալ պետական համակարգ` երկրում ոչնչացրեց ժողովրդավարությունը, դրանով իսկ առաջացնելով բնական ատելություն ազգաբնակչության կողմից : Ժողովուրդը օտարացվեց իշխանություններից , ստեղծված իրավիճակից լավագույնս օգտվեցին արտաքին ուժերը: Հայաստանը թե Դե-ֆակտո կորցրեց իր սուվերենությունը: Իշխանությունները հանցավոր կերպով ապահովեցին իրենց վերարտադրությունը, միջազգային աճուրդի հանելով մեր երկրի ինքնիշխանությունը: Մեր երկրի արտաքին քաղաքական վերջին աղմկահարույց ձախողումները դրա ցայտուն օրինակն են :
Այսօրվա դրությամբ Հայաստանը իրենից ներկայացնում է սուվերենությունից բացարձակապես զուրկ մի կախյալ երկիր ,որում տիրում է տիպիկ պոլիցայական ռեժիմ: Հիշեցնեմ , որ պոլիցայները` դրանք երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստների կողմից օկուպացված տարածքներում տեղական բնակչության թվից հավաքագրված դավաճաններն էին , որոնք իրականացնում էին նացիստների իշխանությունը տեղերում : Փոխանակելով իրենց խիղճն ու պատիվը կես բոքոն հացով և երկու ձվով, պոլիցայները հավատարիմ ծառայում էին օկուպանտներին , դաժանորեն ճնշելով սեփական ժողովուրդը :
Այսօր պատմությունը , ավաղ, կրկնվում է և կրկնակի ցավ ենք ապրում , որ այդ ամենը տեղի է ունենում հենց մեր երկրում :
Ինչքան էլ զզվելի չլինի պոլիցայական ռեժիմը յուրաքանչյուր նորմալ, արժանապատվություն ունեցող անձի համար, այդուհանդերձ գտնվեցին մարդիկ, և այդ թվում ՍԴՀԿ-ի շարքերում ,որոնց հրապուրեց ձրի հացն ու ձուն ,և, որոնք համալրեցին հայ պոլիցայների շարքերը: Հայրենի հանրությունը լավագույնս տեղեկացված է, որ մենք վճռական պայքար տարանք և ազատվեցինք այդ վտանգավոր վտանգավոր տարրերից : Այտուհանդերձ Հնչակյան դուռը բաց ենք թողել բոլոր այն կուսակցականների համար, որոնք ժամանակի ընթացքում կգիտակցեն և կընդունեն իրենց մոլորությունը:
Այսպիսով , ամփոփելով խոսքս , ուզում եմ հավաստիացնել ` ՍԴՀԿ-ի հայաստանյան կառույցը եղել է կա ու կլինի համաժողովրդական շարժման ավանգարդում, հայ ազգային կոնգրեսի շարքերում պայքարելու է պայքարելու է մինչև վերջ ժողովրդավարության և անկախության ամրապնդման համար: Իսկ շարժման հաղթանակից հետո, հավատարիմ մնալով մեր ելակետային սկզբունք - գաղափարին` սոցիալ դեմոկրատիային, երկրում կերտել ենք արդար սոցիալական համակարգ : Դա են մեզ ավանդել Հնչակյան կուսակցության հիմնադիրները ,որին մենք պարտավոր ենք սրբորեն հետևելու :
Իսկ պոլիցայները թող հիշեն, որ իրենց կողմից գործած հանցանքների համար գոյություն չունի վաղեմության ժամկետ : Բոլորը կանգնելու են օրենքի առջև :
Հաղթանակ , հաղթանակ :
Հիմնական զեկույցի սկիզբը
Սույն համագումարի բացմանը նվիրված իմ ներածական խոսքում արդեն տրվեց ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի ամփոփ բնութագիրը , ինչպես նաև ներկա ռեժիմի էությունն ու բովանդակությունը : Ելնելով այդ իրողությունից ,կառուցվել է մեր կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը հաշվետու ժամանակաշրջանում և խոսելիս կուսակցության արած – չարածի մասին պիտի ընդգծեմ հետևյալը `
Հաշվետու ժամանակահատվածում գոյացան առնվազն երեք լրջագույն իրադարձություններ , որոնք հանդիսացան զորեզ խթան կուսակցաշինարարության գործում :
Առաջինը ` ՍԴՀԿ –ի մաս կազմելն էր ժողովրդական շարժմանը , իսկ հետո էլ ՀԱԿԻ – ն , Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը սատարումը նախագահական ընտրություններին , կուսակցության պայքարը իշխանական բռնությունների ու հալածանքների դեմ :ՍԴՀԿ-ն դրանով իսկ մտավ ռեալ քաղաքական դաշտ , ձեռք բերեց նշանակալի քաղաքական կապիտալ , գրավեց իր արժանվույն տեղը ընդդիմադիր ճամբարում : Կուսակցությունը համալրվեց հազարավոր նոր անդամներով , ձևավորվեց նոր քաղաքական հնչակյան էլիտա: ՍԴՀԿ-ի վարկանիշը ապրեց աննախադեպ աճ , ինչը չեին կարող չընդունել նույնիսկ մեր քաղաքական հակառակորդները :
Երկրորդը` 19 –րդ համահնչակյան համագումարի անցկացումը Հայաստանում : Այն հանգամանքը , որ հնչակյան համաշխարհային կառույցը անցկացրեց իր հերթական համագումարը մայր հայրենիքում օրինաչափ էր և ուներ խորը խորհրդանշական բնույթ : Դա արժեվորում էր ինչպես հայոց անկախ պետականությանը այնպես էլ հնչակյան հայաստանյան կառույցին , քանզի վերջինս ունի առանձնակի դերակատարություն , որով և տարբերվում է ՍԴՀԿ մյուս կառույցներից :
Այն բառի բուն իմաստով քաղաքական կառույց է այլ ոչ թե հասարակական – մշակութային ակումբ , ներգրավված է երկրի քաղաքական կյանքի մեջ , պայքարում է իշխանության համար ամենատարբեր մակարդակներով , հաղթանակի դեպքում գործելու է կուսակցության գաղափարախոսությունը երկրի սոցիալ - տնտեսական ոլորտում : Համահնչակյան համագումարի անցկացումը Հայաստանում նոր ոգևորություն առաջացրեց մեր շարքերում , որոնք համալրվեցին նոր անդամներով :
Երրորդը` ՍԴՀԿ –ի շարքերի ինքնամաքրումն էր : Մեր կուսակցությունը իր հիմնադրումից ի վեր պայքարել ու պայքարում է թուրքի դեմ : Սակայն այսօր թշնամու ճամբարին միացավ ներքին թուրքը ` մի քանի թափթփուկներ մեզ ուխտադրուժ , նենգ հարված հասցրեցին մեջքից , փորձելով իշխանափոխություն իրականացնելով կուսակցությունում գնալ համագործակցության հանցավոր իշխանության հետ և դուրս գալ հայ ազգային կոնգրեսից : Դրանք անմիջապես ստացան համարժեք պատասխան ` հեռացվեցին կառույցից :Կուսակցության ղեկավարությունը կատարեց միակ ճիշտ ու հնարավոր գործողությունը ` անցկացրեց շտապ վիրաբուժական միջամտություն , հեռացնելով հնչակյան մարմնից նեխած օրգանները : Նման գործողությունը կատարելիս , մենք հետևեցինք հին հնչակյան մեթոդին ` 123 տարվա պատմության ընթացքում առաջին անգամը չէ ,որ փորձ է կատարվում ուղղորդված տարբեր ուժերի կողմից պառակտելու , քայքայելու մեր կառույցը : Այդ ծայրահեղ միջոցառումը մեզանում ավանդորեն կոչվում էր հերձում , իսկ հեռացվածները ` հերձվածներ :
Հերձվածներից զատ , մենք ազատվեցինք նաև ճողոպրիստներից :Դա նույնպես հին հնչակյան տերմին է , որով բնութագրվում են այն կուսակցության անդամները , որոնք վախենալով քաղաքական պայքարից , դե ֆակտո հեռացան ակտիվ կուսակցական կյանքից , կտրեցին կապը կուսակցության հետ , սպասելով վերջնական արդյունքի ` եթե հաղթենք , կգան ու կպահանջեն կիսվելու հաղթանակի պտուղներով , իսկ եթե պարտվենք ` ապա Աստված մեր հետ :Այդ քաղաքական խրամատներից ճողոպրածներին մենք նույնպես հայտարարեցինք ՍԴՀԿ –յց դուրս :Այս ինքնամաքրման գործընթացը ճիշտ գնահատվեց ինչպես հայաստանյան ազնիվ հանրության , այնպես էլ մեր կուսակիցների կողմից , համախմբեց ու մոբիլիզացրեց հնչակյան ուժերը :
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.