Հայաստանի քաղաքական դաշտի լուսանցքային իրավիճակը անցած տարի գրանցեց ՍԴՀԿ պառակտման փաստը, որը նշանավորվեց անջատված թեւի կայացրած արտահերթ համագումարով ու հակառակորդների կողմից գնահատվեց որպես ապօրինի:
Հայաստանի քաղաքական դաշտի լուսանցքային իրավիճակը անցած տարի գրանցեց ՍԴՀԿ պառակտման փաստը, որը նշանավորվեց անջատված թեւի կայացրած արտահերթ համագումարով ու հակառակորդների կողմից գնահատվեց որպես ապօրինի: Այս տարվա 9-րդ օրը կայացավ կուսակցության հերթական համագումարը եւ նորից գնահատվեց որպես ապօրինի, այս անգամ՝ անջատվածների կողմից:Առանց առարկայական հիմնավորման, ՍԴՀԿ-ից անջատված թեւի հեղինակավոր անդամ Վահան Շիրխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հունվարի 9-ին կայացած համագումարն օրինական համարել չի կարելի, քանի որ օրինականը եղել է արտահերթը, որի ընթացքում Լյուդմիլա Սարգսյանը հեռացվել է կուսակցությունից, ու նրան այլեւս չի կարելի համարել կուսակցության ատենապետ: Միակ "հիմնավորումը" եղավ այն, որ Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ Լյուդմիլա Սարգսյանը համագումար է հրավիրել նախաձեռնող խմբի կայացրած որոշմամբ, որի անդամներից միայն երկուսն են կապ ունեցել կուսակցության հետ: Մտատանջող հարցը մնաց այն, թե, այնուամենայնիվ, 2 մասի բաժանված կուսակցության որ մասն է օրինական: Վահան Շիրխանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այդ հարցը պարզելու համար իրենք դիմել են դատարան ու սպասում են վճռի: Լյուդմիլա Սարգսյանը ներկայացրեց առավել ծանրակշիռ փաստարկներ, բայց մինչ այդ ներկայացրեց նախապատմությունը, որը կապված է Վահան Շիրխանյանի՝ կուսակցության կազմում հայտնվելու հանգամանքի հետ: "2008 թվականի մարտի 2-ին Վահան Շիրխանյանը դիմեց ինձ՝ կուսակցությանն անդամակցելու խնդրանքով: Բացի այն, որ մարտի 1-ի սպանդից հետո ինչպես ողջ հասարակությունը, այնպես էլ ես, գտնվում էինք շոկային իրավիճակում, իմ գաղափարական շատ ընկերներ գտնվում էին կամ բանտում, կամ ընդհատակում: Կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ ձեզ քաջ հայտնի երիտասարդներ, վախեցած ու մոլորված էին: Վահան Շիրխանյանի նախաձեռնությունն ինձ ուղղակի քաջություն թվաց, որովհետեւ այդ օրերին շատերն էին ուրացել եւ մեզ, եւ շարժման գաղափարները: Ճիշտ է, ինձ զգուշացնողներ եղան, որ Շիրխանյանին չի կարելի վստահել, բայց իրավիճակն այնպիսին էր, որ այդ օրերին ցուցաբերվող ցանկացած համարձակություն դիտվում էր որպես ակցիա, ընդվզում: Հետո, իհարկե, բացահայտվեց, որ Շիրխանյանը ներդրված է կուսակցությունը պառակտելու, ընդդիմադիր շարժումը թուլացնելու եւ վարկաբեկելու, ինչպես նաեւ ավանդական կուսակցություններից գրպանի ընդդիմություն ձեւավորելու գաղափարն ամբողջացնելու նպատակով: Բայց այդ օրերին Շիրխանյանի կամավորությունը դիտվեց որպես ժեստ, ու 1 ամիս հետո նրան ընդունեցինք մեր շարքերը",- պատմեց տիկին Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ Շիրխանյանի հայտնվելուց հետո կուսակցության գրասենյակից կորել է վերջին 5 տարիների արձանագրությունների մատյանը, կուսակցության երիտասարդ անդամները հավաքագրվել ու վերջապես դրվել են ֆինանսական կախվածության մեջ: Ինչ վերաբերում է համագումարի ու կուսակցության օրինական գործունեությանը, ապա, ըստ տիկին Սարգսյանի, "Կուսակցության բաց համագումարի 3 նիստերի արդյունքում ընտրվել է օրինական վարչություն, վարչությունն ընտրել է իրեն՝ ատենապետին, ու այդ ընտրության արձանագրության քաղվածքը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն ու հաստատվել այնտեղ": Մեր հարցին, թե, հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի վարկաբեկված համբավն ու այդ ինստիտուտի կայացրած բազմաթիվ ապօրինի վճիռների նախադեպերը, ի՞նչ ակնկալիքներ ունի սպասվող դատական նիստերից, տիկին Սարգսյանը պատասխանեց. "Եթե դիմել են դատարան, ի՞նչ հիմքեր են ներկայացրել: Նրանք կարող են ներկայացնել միայն անօրինական համագումարի արձանագրությունն առանց բլանկի ու կնիքի: Դեռ հարց էլ է՝ կայացե՞լ է այդ համագումարը, թե՞ "Սարգիս Տխրունի" գրասենյակում են կազմել այն": Լյուդմիլա Սարգսյանը, համաձայն լինելով Հայաստանի դատական համակարգի անարդար ու կասկածելի համբավի հետ, վստահեցնում է, որ անհնար է կայացնել վճիռ, չունենալով որեւէ հիմնավորում: "Ոչ մի դատարան, նույնիսկ վերեւից ուղղորդված, չի համարձակվի ոտնձգություն անել 100 տոկոս օրինականության նկատմամբ: Եթե անգամ արեց, հավատացեք, որ ՍԴՀԿ կնիքը երբեք նրանց ձեռքը չի ընկնելու, որովհետեւ մենք օգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները, հանդես ենք գալու հակընդդեմ հայցերով ու գնալու ենք մինչեւ Եւրոպական դատարան: Այս գործընթացը տեւելու է տարիներ, ու նրանք հեշտ չեն ստանալու ՍԴՀԿ բրենդը: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, ու մենք հաղթելու ենք միանշանակ",-հայտարարեց տիկին Սարգսյանը: Նա վստահ է, որ կուսակցության կնիքի ու բրենդի համար պայքարը վերաճելու է իշխանություն-ընդդիմություն պայքարի: "Սա միայն ՍԴՀԿ խնդիրը չէ, սա նաեւ Կոնգրեսի խնդիրն է, որովհետեւ Կոնգրեսին անդամագրված կուսակցություններից մեկի նկատմամբ իրականացվում է ոտնձգություն, եւ եթե դատարանում կայացվի անարդար վճիռ, կռիվ են տալու ամբողջ դաշտի հետ: Եթե պատրաստ են, մենք էլ ենք պատրաստ: Բայց քաղաքական դաշտում ինչպես Շիրխանյանը, այնպես էլ նրա հավաքագրած մյուս անջատողականներն արդեն պարտվել են ու ոչնչացել որպես գործիչներ: Երիտասարդները՝ հատկապես, որովհետեւ կորցրել են իրենց քաղաքական ապագան",-զգուշացրեց Լյուդմիլա Սարգսյանը:
http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4184
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.