суббота, 9 января 2010 г.
Լյուդմիլա Սարգսյանն ընտրվել է ՍԴՀԿ ատենապետ
Մոտ 1,5 ժամ առաջ ավարտվել է ՍԴՀԿ 7-րդ համագումարի աշխատանքային մասը, որից հետո գումարվել է նորընտիր վարչության նիստը։ Վերջինի օրակարգում ՍԴՀԿ ատենապետի և վարչության դիվանի ընտրության հարցն էր։ 9 hոգուց կազմված վարչությունը ՍԴՀԿ ատենապետ է ընտրել Լյուդմիլա Սարգսյանին։ Ընտրվելուց հետո Լ. Սարգսյանը «7օր»-ին ասել է, որ իրենք շարունակելու են քարոզել ՍԴՀԿ գաղափարախոսությունը և ծրագրային դրույթները՝ «Հայ ազգային կոնգրեսի» կազմում միաժամանակ պայքարելով երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար։ Նա նաև նշել է, որ ՍԴՀԿ-ից առանձնացածները մեծագույն սխալ և մոլորություն են թույլ տվել։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.