Դատարանը մերժեց ՍԴՀԿ Վահան Շիրխանյանի թեւի հայցն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, քանի որ իշխանությունները կորցրին իրենց հետաքրքրությունը այդ թեւի նկատմամբ, որոնց հետ ժամանակին հույսեր էին կապում։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ ցավով է այդ մասին խոսում, քանի որ չէր ցանկանա կոաակցության ներսում նման զարգացումներ տեսնել, որոնք շարունակվում են շուրջ մեկ տարի։ Ավելիև, դատարանի վճիռը չի գնահատում որպես հաղթանակ, որովհետեւ, եթե ընտանիքի մեջ երկու անդամ վիճում են, երբեք ընտանիքը չի շահում։ Լյուդմիլա Սարգսյանը մոլորված կուսակցականներին, ովքեր քարոզչության արդյունքում չգիտակցելով, թե ինչ է կատարվում, անջատողական խմբին են միացել, հասկացրեց, որ հանուն կուսակցությաև շահերի եւ հզորացման պատրաստ է լսելու նրանց։ Իսկ մինչ այժմ այդ քայլին չէր դիմում, որ թուլության տպավորություև չստեղծեր։ Լյուդմիլա Սարգսյանը նաեւ կուսակցության ներսում համաձայնության գալով փորձում է իշխա– նությունևերին օրինակ ծառայել, ցույց տալու համար, որ մեծագույն ցանկությաև դեպքում կարելի է նաեւ գալ ազգային համաձայնության, իհարկե, քաղբանտւարկյալներին ազատ արձակելուց հետո։ ՍԴՀԿ ատենապետը հարկ համարեց հիշեցնել նաեւ, թե ինչու՚ կուսակցության ներսում սկիզբ առան այդ խմորումները։ «Ինչպես հայտնի է, կուսակցությունը Հայ Ազգային Կոևգրեսի հետ լրջագույն դերակատարում ուներ։ Հետեւաբար, կուսակցությունը մեծ հետաքրքրություն էր առաջացնում նաեւ իշխանությունների մոտ։ 2008թ. իշխանության կողմից եղան փորձեր ինձ հետ խոսելու, որի նպատակն էր կուսակցությունն անջատել Կոնգրեսից, եւ բնականաբար ես, հավատարիմ մնալով թիմին, դրան չգնացի եւ մերժեցի բոլոր կարգի առաջարկությունևերը»,– նշեց Լյուդմիլա Սարգսյանը։ Այնուհետեւ ավելացրեց, որ կուսակցության ներսում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց սեփական շահերը սպասարկելու համար որոշեցին, որ կարելի է գնալ նման գործարքի իշխաևությունների հետ։ ՍԴՀԿ ատենապետի խոսքերով, իշխանության այդ ծրագիրն իրականացնելու գործում Հնչակյան կուսակցությունը մի կարեւորագույն օղակ էր, որը Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության հետ պետք է միավորվեր։ «Օրինակ բերվեցին ՕԵԿ-ը, դաշնակցությունը, բայց ես, բնականաբար, խնդրեցի, որ մեզ չհամեմատեն այդ կուսակցությունների հետ, որովհետեւ մենք երբեք դավաճանի խարան չենք կրել մեր ուսերին։ Հատկապես մարտի 1-ի ոճրագործությունից հետո։ Շատ սկզբունքային գտնվեցինք եւ կուլ չգնացինք նրանց որսորդական խաղերին, որի միջոցով ցանկանում էին երկու նապաստակ խփել նախ՝ թուլացնել Կոնգրեսը, հետո գրպանային ընդդիմություն ստեղծել»,– մանրամասնեց Լյուդմիլա Սարգսյանը։ Այնիևչ, այդ գործարքին գնում է կուսակցությունից անջատված թեւը եւ չունենալով որեւէ փաստարկ Լյուդմիլա Սարգսյանի եւ կուսակցության դեմ չկարճեցին 2004թ. կուդմիլա Սարգսյանի լեգիտիմության հարցի վիճարկու– մը, որը նույնպես ձախողվեց, որովհետեւ բոլոր այն հիմքերը, որոնք ներկայացված էին դատարան
այնքան ծիծաղելի եւ անլուրջ էին, որ լավագույն ցանկության դեպքում էլ, որն ուներ իշխանությունը, չէիև կարող այլ որոշում կայացնել։ Ի դեպ, լրագրողները հիշեցնելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն ցանկությունը, որ նա կցանկանար նախագահի պաշտոնում տեսնել կին թեկնածուի, հետաքրքրվե– ցին, թե արդյոք նա չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում։ «Արհեստականորեն կին թեկնածու առաջադրելն ավելի քան ծիծաղելի է։ Նախագահի պորտֆելն այնքան լուրջ պորտֆել է, եւ պատասխանատվությունն ամբողջ երկրի ու ժողովրդի առաջ այնքան լուրջ է, որ յուրաքանչյուր մարդ, ով ընդհանրապես մտածում է թեկնածու առաջադրվելու մասին, պետք է լրջորեն մտածի այդ մասին, թե արդյո՞ք կարող է իր ուսերին կրել այդ բեռը, թե՞ ոչ»,– արձագանքեց ՍԴՀԿ ատենապետը եւ ավելացրեց, որ քաղաքական դաշտում չկա մի կին եւ նույնիսկ ոչ մի տղամարդ չկա, բացի Լեւոն Տեր-Պետրոպանից, որը կարող է իր ուսերին կրել հանրապետության նախագահի բեռը։ «Ուրախ կլինեի, եթե նախագահի թեկնածուներ ՚ առաջադրվեին այնպիսի մարդիկ, որոնց անձամբ կվստահեի եւ կվստահեր նաեւ երկիրը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես մտադիր չեմ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, քանի որ չեմ ցանկանում կրել այդ շատ պատասխանատու բեռը»,– եզրափակեց կուդմիլա Սարգսյանը։
ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ
http://www.hayqdaily.am/
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.