Հայտարարություն
Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ահազանգերը ուղղված հայ - թուրքական երկկողմ հարաբերությունների և արդեն իսկ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, այդպես էլ մնաց գործող վարչախմբի համար անըմբռնելի և հետևանքների խայտառակ ընթացքը անխուսափելի:
Ստորագրված արձանագրությունները իրենց բովանդակությամբ և կատարված փաստով խոսում են Հայաստանի իշխանությունների քաղաքական սնանկության, անհեռատեսության և դիվանագիտական խայտառակ պարտության մասին: Թուրքական' դարերով եկող դիվանագիտական հմուտ նենգությունը հերթական հաղթանակը գրանցեց Հայաստանի ապօրինի իշխանությունների, սակայն ոչ հայ ժողովրդի արդուն մտքի նկատմամբ:
- Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր:
- Հայաստանի իշխանությունները' այն, ինչին արժանի էին:
- Հայ ժողովուրդն ու Հայաստանը, չստացավ ոչինչ, բացի ցեղասպանության ուրացումից:
- Այս արձանագրությունների արդյունքում, ապագայում Արցախի հայությունը կմնա անպաշպան:
- Թուրքիան հարավային Կովկասում կստանա գերակայող դիրք:
Մայր կուսակցությունն իր ստեղծման պահից ի վեր շուրջ 122 տարի պայքար է մղել հանուն ազգային շահերի, Արևմտյան և Արևելյան Հայաստանի երանելի միավորման, միջազգային ատյաններում համառ և հետևողական պայքար է տարել ցեղասպանության ճանաչման համար:
Սոցիալ -Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է' երբեք չի համակերպվի այս արձանագրությունների խայտառակ, ապազգային բովանդակության հետ:
Հայ - թուրքական հարաբերությունների հաստատման նմանօրինակ բովանդակությունն ու ընթացքը համարում ենք դավաճանություն հայ ժողովրդի և Հայոց պետականության նկատմամբ:
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչություն
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.