«Թուրքիան տարածաշրջանում լրջագույն գործոն է դարձել եւ փորձում է մասնակցել հակամարտությունների կարգավորմանը: Դա նշանակում է, որ մեր դիրքերը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում շատ ավելի թույլ են լինելու, քան Ադրբեջանինը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ հայ-թուրքական գործընթացի հենց սկզբից իրենց համար ակնհայտ էր, որ դա մի ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի հասցնելու: Լյուդմիլա Սարգսյանը նաեւ խոսել է Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական գործընթացն սկսելու դրդապատճառների մասին` նշելով, որ Սերժ Սարգսյանը ներքին լարվածությունը թուլացնելու, ժողովրդի եւ քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալու փոխարեն փորձել է իր լեգիտիմությունը գտնել դրսում, որի արդյունքը հիմա բոլորս ենք տեսնում: «Դրա համար նա գտավ մի թեմա, որը հետաքրքիր էր արտաքին աշխարհին, եւ այդ թեմայի շուրջ սկսեց կարեւորել իր անձը եւ շփումների մեջ մտնել տարբեր երկրների ղեկավարների հետ», ընդգծել է նա:
http://www.chi.am/
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.