понедельник, 4 апреля 2011 г.

Ձուկը գլխից է հոտում:

hnchak-Drosh

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարոնայք իշխանավորներ, բավական է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ բանտերը լցնեք միջին օղակի ոստիկաններով, բժիշկներով և մանր չինովնիկներով:

Ամենայն հավանականությամբ մամուլից շուտով կտեղեկանանք,որ Սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտից , ձերբակալվել է հերթական չինովնիկը, քանզի Ձեր իսկ մատուցած տվյալներով, այնտեղ տարիներ շարունակ շուրջ 58 000 << մեռած հոգի>> ամեն ամիս կենսաթոշակ է ստացել, երկրին հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս:

Չնայած այս ծանրագույն հանցագործությանը, վերոհիշյալ կառույցի ղեկավարը, Հանրապետական կուսակցության կառկառուն դեմքերից մեկը՞ պարոն Չիչիկով – Խաչիկյանը մինչ օրս ազատության մեջ է:

Մենք հասկանում ենք, որ << մեռած հոգիները>> ոչ միայն խողովակ են հանդիսացել հանրության գումարները շորթելու, այլ դուք և ձեր խամաճիկները այս հոծ բազմությանը օգտագործել եք նաև ընտրակեղծիքներ ապահովելու համար: Այսպիսով, մեկ գնդակով մեկից երկու նապաստակ եք որսացել:

Հանրությանը հայտնի է նաև առողջապահության բնագավառում մոտ մեկ մլրդ դրամի հասնող չարաշահումների փաստը, իհարկե սա այն նվազագույնն է, որը արձանագրվել է: Լիարժեք ստուգման պայմաններում այն տասնապատիկ ավելի կլիներ:

Այստեղ հայտնաբերված փաստերը կոծկելու, հասարակությանը շփոթության մեջ գցելու նպատակով, վերջերս երկու տարեց բժշկուհու 30 հազար դրամ վերցնելու կասկածանքով բանտախուց նետեցիք, չսպասելով դատաքննության արդյունքներին, իսկ պարոն Քուշկյանը առ այսօր պաշտոնավարում է: Հիրավի, ձու գողացողին պատժում են, միլիոներ թալանողին հարգալից վերաբերվում:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը փաստում է,՞ բավական է շարքային մասնագետներին բանտերը նետելով կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծեք: Ժողովրդի համբերությունը սահման ունի:

Հանրապետությունում ծանր սոցիալական վիճակ է տիրում, հասարակության ցասումը կանխելու լավագույն ձևերից մեկն ել խոշոր կոռուպցիոներների հայտնաբերումն է և դատապարտումը:

Ինճպես Ձեզ հայտնի է՞ ձուկը գլխից է հոտում:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.