суббота, 30 апреля 2011 г.

«Քաղբանտարկյալներին ազատելու դեպքում արդեն հնարավոր կլինի խոսել երկխոսության մասին»

208045_1896861628490_1450091694_1989601_5738775_n

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին ներում շնորհելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, նշեց.

«Ուղղակի շատ ավելի լավ կլիներ, որ գործն այդտեղ չհասներ, շատ ավելի շուտ հասկանային, որ չի կարելի նման տղաների բանտերում պահել, և որոշումը լիներ օրենսդրական, այլ ոչ թե քաղաքական»:

Տիկին Սարգսյանը ողջունում է, որ իշխանությունները որոշել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

«Հիմա իշխանությունը բարի կամքի դրսևորում է ցուցաբերում, բայց հասկանում ենք, որ նրանք այս ամենը հենց այնպես չեն անում: Ես հույս ունեմ, որ մենք ստիպված չենք լինի մինչև մայիսի վերջ սպասել տղաների ազատ արձակմանը և մինչև մայիսի 10-ը տղաներին կտեսնենք ազատության մեջ»,- նշեց տիկին Սարգսյանը:

Ըստ նրա` քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում արդեն հնարավոր կլինի խոսել երկխոսության մասին:

http://www.1in.am/arm/armenia_politics_18194.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.