суббота, 16 апреля 2011 г.

«ՀՀ իշխանությունը կորցրել է Արևմուտքի աջակցությունը»

pic_13219

««Հազարամյակի մարտահրավերները» դեռ 2006 թվականին էր պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Եվ մինչև 2010 թվականը տրամադրել էր այդ գումարների ընդամենը 10 տոկոսը: Դա պայմանավորված էր միայն մեկ բանով, որ Հայաստանում բացառված են ժողովրդավարական ընտրությունները: Դրա ականատեսն է եղել ամերիկյան կողմը բազմաթիվ անգամներ: Բայց ժամանակին լռել է` ելնելով աշխարհաքաղաքական շահերից: Բայց հիմա դանակը ոսկորին է հասել»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպես մեկնաբանեց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունները

, թե ՀՀ-ն չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների և մի շարք այլ պատճառներով ՀՀ ցուցանիշները չեն համապատասխանում:
Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, իշխանությունների քայլերի արդյունքում ժողովուրդը զրկվում է միջազգային ֆինանսական աջակցությունից:

«Դա վկայությունն է այն բանի, որ այս իշխանություններն այլևս անելիք չունեն ՀՀ-ում»,- նշեց նա և հավելեց, որ միջազգային կառույցներն այլևս չեն կարող նախկինի նման աչք փակել ՀՀ-ում տիրող իրավիճակի վրա:
«Սա խոսում է այն մասին, որ այլևս չեն աջակցելու բռնապետական ռեժիմներին: ՀՀ-ն գտնվում է մի կարգավիճակում, որ այլևս սպառված են իշխանությունը պահելու բոլոր ռեսուրսները, և հասկանալի է, թե այդ դեպքում ինչու պետք է ԱՄՆ-ը ավելորդ փորձեր անի աջակցելու դատապարտված բռնապետական ռեժիմներին»:
Տիկին Սարգսյանը վստահ է, որ այսպես իշխանությունները կորցրել են միջազգային հանրության աջակցությունը: Ըստ նրա` Հայաստանը կրկին կարող է այդ ծրագրերից օգտվել, եթե անցկացնի ժողովրդավարական ընտրություններ: Իսկ դրա համար, Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, Հայ ազգային կոնգրեսն անում է ամեն ինչ:

http://www.1in.am/arm/armenia_politics_16552.html

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.