пятница, 15 апреля 2011 г.

Ռուբինյանի նկատմամբ զրպարտանքի էլեմենտներ չեմ նկատել. Լյուդմիլա Սարգսյան

rubinyan1

Մեկնաբանելով Կարապետ Ռուբինյանի` ՀԱԿ-ից դուս գալու որոշումը` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը zham.am-ի հետ զրույցում նշեց, թե ցավում է, որ վերջինս չկարողացավ հաղթահարել իր ներքին  ''ես''-ը, միաժամանակ չբացառեց, որ Ռուբինյանը դեռ իր մոտեցումները կվերանայի:  “Ես միայն ցավում եմ, որ իր ներքին ընդվզումը չկարողացավ հաղթահարել  եւ նման հայտարարությամբ հանդես եկավ: Համարում եմ, որ ամեն դեպքում Կարապետ Ռուբինյանն այն վերջին մարդը չէր, որ չգիտակցեց ե'ւ իր կարեւորությունը շարժման մեջ, ե'ւ ընդհանրապես հայտարարության տպավորությունը: Ցավում եմ, ե’ւ որպես անցյալում իշխանության մեջ լրջագույն դերակատարություն ունեցող մարդ ե’ւ ինձ համար դրական կերպար, այսօր նա չկարողացավ իր ներքին “ես”-ը հաղթահարել”,-կարծիք հայտնեց  Լ. Սարգսյանը:

Անդրադառնալով Կարապետ Ռուբինյանի այն պատճառաբանությանը, թե իր շուրջ ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը նաեւ պատճառ դարձան կամուրջների այրման, ՍԴՀԿ ատենապետը չհամաձայնեց` ասելով, թե ինքը զրպարտանքի էլեմենտներ չի նկատել: “Ես ներսի մարդ եմ եւ չէի կարող չնկատել, եթե նման դրսեւորումներ լինեին: Կարծում եմ, որ խառնվածքների վրա հիմնված փոքրիկ հակասություններ են եղել, որոնք հավանաբար սրեցին հարաբերությունները Կարապետ Ռուբինյանի եւ չգիտեմ ում  մեջ, որովհետեւ ես Կարապետ Ռուբինյանի նկատմամբ որեւէ բացասական դրսեւորում չեմ տեսել Հայ ազգային կոնգրեսի ո'չ շտաբում, ո'չ քաղխորհրդում, ո'չ էլ գրասենյակում: Չեմ համարում, որ շարժումը որպես մարդ Կարապետ Ռուբինյանին կորցրել է: Կարծում եմ` նա նույն նպատակներն է հետապնդում ինչ-որ Կոնգրեսը’’,-ասաց նա` հավելելով,որ պայքարի մեջ ամեն մեկն իր մեթոդն է ճիշտ համարում, բայց երբ հավաքական կարծիք կա, արդեն անձնական կարծիքները պետք է երկրորդական դառնան:

http://zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=236620842

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.