ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում Հայաստանը լուրջ հետընթաց է ունեցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ: Այսօր` ապրիլի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետը:
«Կարծում եմ բավականին առաջխաղացում կար այդ գործում, 23 երկիր արդեն ճանաչել են ցեղասպանության փաստը: Բայց, դժբախտաբար, ունենալով ապաշնորհ քաղաքականություն վարող իշխանություններ, կարծում եմ, որ գործընթացը որոշակի հետընթաց է ապրել արձանագրությունների ստորագրման գործընթացի ժամանակ, երբ որոշում կայացվեց հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: Բարեբախտաբար, արձանագրությունները չվավերացվեցին, բայց ազդեցությունը շատ մեծ էր»,- ասաց նա` հավելելով, որ եթե իշխանությունը կարող է կասկածի տակ դնել ցեղասպանության հարցը, ապա ինչու այլ երկրներ պետք է ճանաչեն այն:
Հարցին` արդյոք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստանը կհասնի միջազգային ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ մենք լուրջ հաջողություններ չենք գրանցելու 100-ամյակին փոխհատուցում ստանալու եւ դրական արդյունքներ ունենալու համար եւ հետո` կա նաեւ գերտերությունների խնդիրը, նրանց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:
Այնուհանդերձ, ՍԴՀԿ ատենապետն նշեց, որ համառ աշխատանքի, պետական մակարդակով ազգային հայեցակարգ մշակելու դեպքում կհասնենք ցեղասպանության միջազգային ճամաչմանը եւ հույս ունի, որ կկարողանանք առաջ քաշել նաեւ փոխհատուցման, հողերը վերադարձնելու հարցը:
Ի դեպ նշենք, որ վաղը ժամը 15-ին ՍԴՀԿ-ն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ կայցելի Ծիծեռնակաբերդ:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.