Այս տարեսկզբին Հայ ազգային կոնգրեսը ներկայացրեց «100 քայլ. սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիրը»: Դրանից հետո Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց նաեւ «Կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը» եւ «Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթները»: ՀՀ նախկին առողջապահության նախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Մկրտչյանից հետաքրքվեցինք, թե իշխանություններն արդյոք արձագանքե՞լ են Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած ծրագրերին: Արարատ Մկրտչյանը հիշեց, որ «Առողջության պահպանման քաղաքականություն. հիմանդրույթներ» ծրագիրը հրապարակելուց եւ հանրայնացնելուց հետո լրատվամիջոցներից մեկը հարց էր ուղղել Առողջապահության նախարարին ծրագրի վերաբերյալ: Առողջապահության նախարարը պատասխանել էր, որ ՀԱԿ-ը ներկայացրել է իրենց շատ հասարակ, սովորական մի ծրագիր: «Իշխանությունները համապատասխան կառույցներին հրահանգել են չարձագանքել մեր ներկայացրած ծրագրերին: 100 քայլին չարձագանքեցին, չարձագանքեցին նաեւ «Առողջության պահպանման ծրագրին»»,- ասաց Արարատ Մկրտչյանը: Նա կարծիք հայտնեց, որ ցանկության դեպքում իշխանությունները կարող էին այդ ծրագիրը դնել քննարկման, հարցադրումներ առաջ քաշել, սակայն դա չարեցին:
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.