понедельник, 4 июля 2011 г.

Սեպտեմբերին անգամ հանուն Ղարաբաղի ՀԱԿ-ը չի զիջելու

0«Անգամ հանուն Ղարաբաղի սեպտեմբերին զիջում չի լինելու, որովհետև ինչքան այս վարչախումբը մնաց իշխանության, այնքան շատ զիջումների են գնալու»,- պատասխանելով«Առաջին լրատվականի» հարցին, թե արդյո՞ք սեպտեմբերին էլ ՀԱԿ-ը հանուն Ղարաբաղի հարցի չի դիմի արմատական քայլերի՝ նշեց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Հարությունյանը:

Նա նշեց, որ բանակցություններում ով շատ պահանջում է, շատ էլ ստանում է: Ըստ Սարգսյանի՝ հայաստանյան իշխանություններն իրենց հույսը դրել են Ադրբեջանի վրա, որ վերջինս չի ստորագրի, իրենք էլ չեն ստորագրի և կխուսափեն խնդիրներից. «Բայց դա հավերժ չի կարող շարունակվել, և կգա մի պահ, որ այդ իմիտացիոն գործընթացները պետք է ավարտվեն:

Այսօր արդեն մի այնպիսի վիճակ է, որ բոլորը շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխությամբ, ինչն էլ նշանակում է իմիտացիայից անցում է կատարվելու իրական գործողությունների»:

Լյուդմիլա Սարգսյանը Էդվարդ Նալբանդյանին Մոսկվա հրավիրելը ևս վտանգավոր համարեց՝ նշելով, որ սա ցույց է տալիս, որ վերջինիս կանչել են Մոսկվա նախնական համաձայնություն տալու այն բոլոր առաջ քաշված հարցերին, որոնք կարող են բավարարել ադրբեջանական կողմին: Սարգսյանն ընդգծեց, որ նման իրավիճակում Կոնգրեսը չի կարող հավերժ քարտ բլանշ տալ այս իշխանություններին, որպեսզի կարողանան խնդիրը լուծել. «Ինչքան ժամանակը ձգվում է, մենք ավելի խոցելի ենք դառնում, և դա Ադրբեջանի համար շահավետ է, ու նրա ախորժակը օր օրի ավելի է մեծանում: Մենք ասել ենք, ժամկետները նշել ենք, ողջախոհության կոչ ենք արել իշխանություններին և ասել, որ կամ գալիս եք նստում բանակցությունների սեղանի շուրջ, կամ ժողովուրդը կորոշի, թե ինչպես են նրանք հեռանալու: Եվ այս իրավիճակում ամեն մի կորցրած օր կարող է շատ ավելի խորացնել մեր վիճակի լրջությունը»:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.