Ս/Թ հուլիսի 21-ին ՍԴՀԿ Կ. Վարչությունը հանդես էր եկել հայտարարությամբ ,որը վերաբերվում էր Վանաձորի կենտրոնական հրապարակում իրականացվող` անտրամաբանական, հակաճարտարապետական կցակառույցին:
ՍԴՀԿ Կ.Վ. հայտարարությունից անմիջապես հետո «Գուգարք» հյուրանոցի սեփականատեր` Գագիկ Հովսեփյանը և Վանաձորի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ` Տիգրան Պապանյանը հանդես եկան տեղական հեռուստատեսությամբ: Վերջիններս անտեսելով Վանաձորցիների ակնառու դժգոհությունները համոզում էին, թե կցակառույցի նախագիծը անցել է համապատասխան փորձաքննության և օրինական է:
Դիմում ենք ՀՀ Կառավարությանը, ճարտարապետների միությանը, հուշարձանների պահպանության պետական կոմիտեին` անհապաղ դադարեցնել կցակառույցի շինարարական աշխատանքները և նշանակել նոր փորձաքննություն:
Պարոնայք իշխանավորներ` , եթե ցանկացած երկրում, ցանկացած ճարտարագիտական համալսարանի ուսանող «Գուգարք» հյուրանոցի կցակառույցը որպես դիպլոմային աշխատանք ներկայացներ, ապա կզրկվեր որակավորման դիպլոմից:
Վերոհիշյալ կցակառույցը կոպտորեն խախտում է Վանաձորի հրապարակի կոմպոզիցիան չի համապատասխանում քաղաքաշինության տարրական նորմին:
Պարոնայք իշխանավորներ սպասում ենք Ձեր համապատասխան եզրահանգմանը:
ՍԴՀԿ Վանաձորի վարչություն
Բաց նամակին միանում են
• «Երեւաննախագիծ» ՓԲԸ
• Ճարտարագետ Արամայիս Ասլանյան
• «Տրանսնախագիծ» ՓԲԸ
• Ճարտարագետ Մարտին Ասլանյան
• «Երեւաննախագիծ» ՓԲԸ
• Ճարտարապետ Ֆելիքս Զարգարյան
• Ճարտարապետ Ամալյա Ռոստոմյան
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.