вторник, 19 июля 2011 г.

Պարոնայք վայ իշխանավորներ սթափվեք

Հայրենակիցներ`

Վերջին տասնամյակի ընթացքում անընդհատ  ականատես ենք եղել թե ինչպես են Թամանյանական Երեւանը այլասեռել: 

Իշխանությունների  ընչաքաղցությունը, անճաշակությունը, գավառամտությունը, ուղղակի  տմարդի մոտեցումը հանգեցրեց նրան , որ ազգովի կորցրեցինք Երեւանի յուրահատուկ պայծառ դիմագիծը:

Պարոնայք  իշխանավորները Երեւանից վրեժխնդիր լինելուց հետո անցել են Վանաձորի կենտրոնական հրապարակին:

Ա. Թամանյանի նախագծով կառուցված այս համալիրը լավագույններից մեկն է մեր տարածաշրջանում, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Անսամբլի մեջ գտնվող հյուրանոցային շենքին անճոռնի  կցոն են ավելացնում,որը ուղիղ հրապարակի տարածք է մխրճվում, խեղաթյուրելով,անտրամաբանական դարձնելով ողջ համալիրը: 

Այս արդեն` անգրագիտությանը, տգիտությանը, ոխակալությանը վերագրել չի կարելի: Մենք ազգովի հայտնվել ենք մի երկրում, որտեղ համամարդկային տարրական օրենքները ոտնահարվում են, ճարտարապետականի մասին խոսելն ավելորդ ենք համարում: Օտար բառով ասած “բեսպրեդել” է տիրում ՀՀ տարածքում: 

Պարոնայք վայ իշխանավորներ սթափվեք, վաղը այս ամենի համար պատասխանատվության եք ենթարկվելու:

ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.